
ՎԱՂՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՆԳԼԻԱ
Ինչպես գիտեք, անգլիական «Լիվերպուլ»-ն ակտիվորեն հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Պանարմենիանի թղթակցին հայտնի է դարձել, որ Մխիթարյանը հունիսի 20-ի առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08:10-ին, Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել էր, որ «Շախտյոր»-ը մերժել է «Լիվերպուլ»-ի առաջարկը, քանի որ չի ցանկանում բաց թողնել առաջատարին: