Այլ Լուրեր

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 437.00+4.00 EUR SELL - 445.00+3.00
OIL:  BRENT - 69.46+4.03 WTI - 67.90+4.59
COMEX:  GOLD - 3393.30+0.96 SILVER - 36.52-0.65
COMEX:  PLATINUM - 1253.90+2.13
LME:  ALUMINIUM - 2515.50+0.92 COPPER - 9648.00-1.11
LME:  NICKEL - 15177.00-0.92 TIN - 32650.00-0.19
LME:  LEAD - 1987.50+0.30 ZINC - 2653.50-0.15
FOREX:  USD/JPY - 144.04-0.65 EUR/GBP - 1.1513+0.86
FOREX:  EUR/USD - 1.1513+0.86 GBP/USD - 1.3575+0.70
STOCKS RUS:  RTSI - 1089.86-0.11
STOCKS US: DOW JONES - 42865.77+0.00 NASDAQ - 19615.88-0.50
STOCKS US: S&P 500 - 6022.24-0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 38173.09-0.65 TOPIX - 2782.97-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24035.38-1.36 SSEC - 3402.66+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8864.35+0.13 CAC40 - 7775.90-0.36
STOCKS EUR:  DAX - 23948.90-0.16
12/06/2025  CBA:  USD - 383.48+0.23 GBP - 521.11+3.91
12/06/2025  CBA:  EURO - 444.68+6.32
12/06/2025  CBA:  GOLD - 41052-74 SILVER - 446.32-6.63
Գյումրիում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը
12/06/2025 20:26
Կիսվել

Գյումրիում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

Հունիսի 14-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։

Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունը, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե։

Նախօրեին թիմերն այցելելու են Շիրակի մարզի հիշարժան վայրեր, ծանոթանալու Գյումրիի պատմությանն ու մշակույթին։

Մրցաշարի կմեկնարկի հունիսի 14-ին, ժամը 10.00-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում։

Մուտքն ազատ է։

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։ Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։

12/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.48
+0.23
Եվրո (EUR)
444.68
+6.32
Ռուբլի (RUR)
4.7866
-0.0776
Լարի (GEL)
140.56
+0.12
41052
-74
Արծաթ
446.32
-6.63