Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ
Մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Գյումրի քաղաքի՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելուն: Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ»-ը:
Նամականիշի և կից կուպոնների վրա պատկերված են հին Գյումրին և «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի լոգոտիպը:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել էր 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: