Ucom-ը ԲարՔեմփի Երևան 2014-ի գլխավոր հովանավորն է
Մայիսի 31-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց 6-րդ ԲարՔեմփ Երևան-ը, որի գլխավոր հովանավորն այս տարի Ucom ընկերությունն է: (Չ)կոնֆերանսի բացմանը կազմակերպիչները ներկայացրին այս տարվա ծրագիրը և հրավիրված դասընթացավարներին ու խոսնակներին: Մասնակիցներին ողջունեց նաև Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Հիշեցնենք, որ ԲարՔեմփը կշարունակվի նաև հունիսի 1-ին, որի ժամանակ հետաքրքիր սեմինարներ կվարեն նաև Ucom ընկերության մասնագետները: