Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Բրազիլիա 2014. Իտալիան հաղթում է Անգլիային, իսկ Կոստա-Ռիկան տհաճ անակնկալ մատուցում Ուրուգվային
15/06/2014 13:26
Կիսվել

Բրազիլիա 2014. Իտալիան հաղթում է Անգլիային, իսկ Կոստա-Ռիկան տհաճ անակնկալ մատուցում Ուրուգվային

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի Առաջնության երրորդ օրը կայացավ չորս հանդիպում:

C խմբում կայացան Կոլումբիա – Հունաստան և Կոտ դ’Իվուար – Ճապոնիա խաղերը:

Կոլումբիա – Հունաստան խաղում 3-0 հաշվով հաղթեցին հարավամերիկացիները: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Պաբլո Արմերոն: Այն 58-րդ րոպեին կրկնապատկեց Տեո Գուտիերեսը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում աչքի ընկավ Ջեյմս Ռոդրիգեսը:

Կոտ դ’Իվուար – Ճապոնիա հանդիպումն ավարտվեց աֆրիկացիների կամային հաղթանակով: Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Միլանի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան, 64-րդ րոպեին Բոնի Ուիլֆրեդին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ դրանից 2 րոպե անց աֆրիկացիների կողմից աչքի ընկավ նաև Ռոմայի հարձակվող Ժերվինյոն:

Առաջին մրցափուլից հետո C խումբը 3-ական միավորներով գլխավորում են Կոլումբիայի և Կոտ դ’Իվուարի հավաքականները:

D խմբում կայացան Ուրուգվայ – Կոստա Ռիկա և Անգլիա – Իտալիա:

Օրվա անակնկալը մատուցեցին Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները, ովքեր անսպասելիորեն 3-1 հաշվով կամային հաղթանակ տարան Ուրուգվայի ուժեղ թիմի նկատմամբ: Խաղի հաշիվը 24-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց ուրուգվայցիների հարձակվող Էդիսոն Կավանին: 54-րդ րոպեին կոստառիկացիները հավասարեցրին հաշիվը` աչքի ընկավ Քեմբելը: Երեք րոպե անց կոստառիկացիներն առաջ անցան հաշվի մեջ` գոլը հեղինակեց Դուարտեն: 84-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ուրենան:

Առաջնության երրորդ օրվա գլխավոր մրցավեճում հանդիպեցին եվրոպական գրանդները` Իտալիա – Անգլիա: Իտալացիներին, թեժ պայքարում հաջողվեց հաղթանակ տոնել: Խաղի հաշիվը 35-րդ րոպեին, անկյունայինի գեղեցիկ խաղարկումով, բացեցին իտալացիները, աչքի ընկավ Յուվենթուսի կիսապաշտպան Մարկիզիոն: Առաջին գոլից երկու րոպե անց անգլիացիներին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ռունիի եզրային փոխանցումը եզրափակեց Սթարիջը: Խաղի 50-րդ րոպեին աչքի ընկավ իտալական Միլանի հարձակվող Մարիո Բալոտելլին, ինչն էլ բավական էր, որպեսզի իտալացիները տոնեն իրենց առաջին հաղթանակը:

Առաջին մրցափուլից հետո D խումբը 3-ական միաորով գլխավորում են Կոստա-Ռիկայի և Իտալիայի հավաքականները:

Այսօր, առաջնության չորրոդ օրը, կկայանա 3 հանդիպում.

1. 20:00 Շվեյցարիա – Էկվադոր / Խումբ E
2. 23:00 Ֆրանսիա – Հոնդուրաս / Խումբ E
3. 02:00 Արգենտինա – Բոսնիա-Հերցոգովինա / Խումբ F

Ավելացնենք նաև, որ առաջնությունը իսկական բրազիլական է ստացվում: Խփված գոլերի քանակը բավական մեջ է մնում: Մինչ այժմ կայացած 8 խաղում խփվել է 28 գնդակ, մեկ խաղում միջինը 3.5 գնդակ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41