
Range Rover Sport-ն ավելի արագ է, քան BMW X6-ը
Range Rover Sport SVR քաղաքային ամենագնացն արդեն իսկ համարվում է անգլիական ընկերության ամենահզոր և ամենաարագագնաց մոդելը, սակայն շատերի համար զարմանալի էր այն, ինչ կատարվեց գերմանական Նյուրեմբերգի հայտնի մրցուղում: Range Rover Sport SVR-ը մրցուղին անցավ 8 րոպե 14 վայրկյանում, ինչն ավելի արագ է քան BMW X6 M-ի գրանցած ցուցանիշը:
Հետաքրքիրն այն է, որ փորձարկումներն անց են կացվել սերիական արտադրության մեքենայով, որը հզորացված կամ փոփոխված չի եղել: Նշենք, որ մեքենան զինված է 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Մեքենան վաճառքում կհայտնվի 2015 թվականին: