Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Հայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում
02/12/2014 17:20
Կիսվել

Հայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում

Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում  փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին:

Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7մլն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4մլն: Տեղի են ունեցել նաև երկկողմանի հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, Երուսաղեմում: Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի նախագծի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է: 

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92