Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Հայասատանում աշխատել պատրաստվող սփյուռքահայ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
20/02/2015 17:19
Կիսվել

Հայասատանում աշխատել պատրաստվող սփյուռքահայ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 32 տարեկան հայ կամավորներ, ովքեր պատրաստակամ են իրենց մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում և երկրում աշխատելու են մոտ 6 ամիս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության հիմնական գործառույթներին, հիմնարար արժեքներին, ինչպես նաև որդեգրած` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է նաև ընկերության ձեռնարկած քայլերը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր փաստերի հավաքագրման,  հասարակության իրազեկվածության բարձրացման և ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Մասնավորապես, ընկերությունը միացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնություններին՝ աջակցություն ցուցաբերելով եղեռնի ականատեսների կարևոր մենագրությունների հրատարակման, ինչպես նաև՝ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս պահպանված հավաքածուներից արժեքավոր գրքերի ձեռք բերման հարցում: Ընկերության աշխատակիցները կամավոր մասնակցել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում կազմակերպված մաքրման աշխատանքներին և ծառատունկին: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է սփյուռքահայ երիտասարդներին հայրենիք հրավիրող ծրագրերը, որոնց նպատակը կամավորական աշխատանքներում առավել մեծ թվով երիտասարդների ներգրավելն ու երկրի մշակույթին ծանոթացնել է: Կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար, պետք է երկիրը դիտել ոչ միայն մշակութային և պատմական բազմաթիվ հուշարձանների ծանոթացող զբոսաշրջիկի, այլև երկրի տիրոջ աչքերով: Եվ որ անհրաժե’տ է  հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով, ծավալել մասնագիտական գործունեություն կամ կամավորագրվել սոցիալական տարբեր ծրագրերի իրականացմանը և այդ կերպ`սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է լինել հասարակության մի մասնիկը, զգալ երկրի զարկերակը, անմիջական շփման միջոցով ծանոթանալ այստեղ բնակվող հայրենակիցներին, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել հասակակիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:

«Սեփական արմատները ճանաչելու ցանկությունը ձեր կյանքի լավագույն որոշումներից է: Գտնվելով ձեր նախահայրերի, նախապապերի հողում՝ դուք կբացահայտեք ձեր ինքնությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին: «Կցանկանայի մեջբերել մեր մեծանուն հայրենակցի`Վիլյամ Սարոյանի խոսքերը` «Քո կյանքի ժամանակը» պիեսից. «Ամեն մարդ քո նմանակն է…»,-գրում է Վարպետը: Եվ ես կցանկանայի, որ Հայաստանում գտնվելու ընթացքում սա լինի ձեր նշանաբանը՝ «Ամեն հայի մեջ իմ եսն է»: Ըստ իս, այսպես է պետք հաղթահարել Հայաստանում ապրող հայերի և սփյուռքահայերի մտածելակերպում առկա բնական տարբերությունները և կարծրատիպային պատկերացումները: Ինքս էլ անցել եմ անորոշությամբ, մտահոգություններով, ոգևորությամբ, բացահայտումներով, երբեմն` նաև հուսահատությամբ լի այդ ճանապարհը և, ի վերջո, ընդունել եմ արյանս կանչը: Պարզապես պետք է հիշել, որ ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը: 

«Դեպի Հայք» հիմնադրամը 2004 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կազմակերպել է 35 երկրից Հայաստան ժամանած հայ կամավորների աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից մեկն է, որը հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում: 

Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընդգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Կազմակերպված քննարկումը երիտասարդներին օգնել է առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28