Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 8-րդ). Գևորգ Թամամյան
03/06/2015 20:58
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 8-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 8-րդ

Գևորգ Թամամյան

Թայչունգը, լինելով Թայվանի երրորդ ամենամեծ քաղաքը, ոչնչով հետ չի մնում իրեն նախորդող երկուսից՝ Թայփեյից և Կաոշյունգից, այդ թվում նաև՝ գիշերային կյանքով:

Երեկոյան կյանքն ավելի է ակտիվանում: Ցերեկները հանգստացող շուկաների տաղավարները սկսում են լցվել ապրանքներով, շրջիկ սննդավաճառները կանգնեցնում են իրենց շարժական կրպակները և շրջապատը զարդարում անթիվ-անհամար համերով և գույներով:

Գիշերային ակումբը գտնվում էր տնիցս մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա: Քարտեզի վրա պատկերացրեցի տեղանքը և ճանապարհ ընկա: Թայչունգում քայլելը մի ուրիշ հաճույք է: Երեկոյան, փողոցի վրա գտնվող շենքի բակում հավաքվում են շենքի տարեցները և խաղում լոտո հիշեցնող մի խաղ: Բացոթյա տաղավարները մերթ ծանրանում, մերթ թեթևանում են մեկը մյուսից համեղ մրգերով…

***

Նա խոսում էր հիանալի անգլերենով՝ կաշվե շորերով և գլխարկով անսպասելի գեղեցկուհին, որ մասնակցում էր ընկերուհու նախաամուսնական երեկույթին, ինչը տեղի էր ունենում քաղաքի գիշերային ակումբներից մեկում: Ապագա հարսը՝ ընկերուհիներով շրջապատված, պտտվում էր ակումբով մեկ և պարբերաբար մոտենալով այնտեղ ներկա տղաներին, առաջարկում էր ընտրել ընկերուհու ձեռքերում պահած տախտակի վրա գրված ցանկություններից մեկը, որն էլ ինքը պարտավորվում էր կատարել… Թե ինչ ցանկություններ էին գրված տախտակին կթողնեմ ձեր երևակայությանը, միայն կասեմ, որ ֆրանսիախոս մի հիմար երիտասարդ, ցանկության տեղը ապտակ ստացավ…

– Իսկ դու ինչու՞ չես մասնակցում: Չե՞ս ուզում մեր ընկերուհին կատարի քո որևէ ցանկություն…

– Իսկ դու ուզում ես, որ մասնակցե՞մ, – ժպտացի… նա էլ ժպտաց…

–  Շատ վարժ անգլերենով ես խոսում, Շեյլա, որտեղի՞ց ես:

– Ես Թայվանից եմ, բայց մեծացել եմ Նյու Յորքում…

– Չպարե՞նք…

– Իհարկե…

Գոյություն ունեն գեղեցկություններ, որոնց նայելն իսկ արդեն գերագույն հաճույք է, էլ ուր մնաց, երբ այդ գեղեցկուհին պարում է քեզ հետ… Այդ ժամանակ ցանկացած երաժշտություն, լինի դա մետալիկ, ռոք, թե ռոք ընդ ռոլ քեզ համար միանգամից վերածվում է տանգոյա-բաչատայանման մի պարեղանակի…

– Easy, tiger…

***

Արթնացա աղբահավաք մեքենայի հաճելի երաժշտությունից… օրն արդեն կես էր ընկել…

– Ի՞նչ ես որոշել այսօր անել: Հո չես ուզում ամբողջ կիրակին տանն անցկացնել…

 – Իսկ ի՞նչ մտքեր կան:

– Դե, կարող ենք գնալ նավահանգիստ, այնտեղ կուտենք քո սիրած կալմարներից, հետո արևամուտը կդիմավորենք Գաոմեի Ուեթլենդում…

– Ուեթլե՞նդ…

– Այո, հիշում ես, պատմում էի, որ այնտեղ մայրամուտին ջուրը բարձրանում է… հիանալի տեսարան է…

– Գնացինք…

– Դե պատրաստ եղիր, կես ժամից կգամ քո հետևից…

Ջեյնը ժամանեց ճիշտ ժամանակին և կայանեց մոպեդն ուղիղ դռների դիմաց…

– Գիտես, մոպեդ կյանքումս չեմ նստել…

Ծիծաղեց…

– Մի վախեցիր, նստիր… հագիր այս գլխարկը… ու պինդ կբռնվես…

Ադրենալինի պարունակությունը արյանս մեջ աճում էր լույսի արագությամբ, հատկապես, վազանցումների ժամանակ… ահա շրջանցեցինք ևս մի բեռնատարի և հեռվում նշմարվեց հորիզոնը՝ տեղ-տեղ ընդհատվելով հանդիպակաց անգարներով… Ջրին մոտենալուն զուգահեռ օդն ավելի սառում և հաճելի էր դառնում…

Նավահանգստից մինչ Ուեթլենդ բավականին կարճ տևեց… Երբ ղեկին ես, ժամանակն իրոք արագ է թռչում, մանավանդ, որ առաջին անգամ ես վարում նման փոխադրամիջոց…

– Համոզված ե՞ս, որ կկարողանաս վարել…

– Նեղացնում ես… Իհարկե, սա ինչ է, որ չկարողանամ…

– Հերիք է լոպազանաս, չէ որ ոչ մի անգամ մոպեդ չես վարել…

– Ուրեմն դու կլինես իմ առաջին մոպեդային քայլերի ականատեսը…, – ծիծաղում ենք, – այ հիմա ես պետք է ասեմ՝ գլխարկդ հագիր, ու պինդ կբռնվես, շատ պինդ… պատրաստ ե՞ս…

– Արագ չքշես…

– Ջեյն, իսկ սա հաստատ վտանգավոր չի՞, – և մինչև կպատասխաներ, սլացա՜ք…

Ահա և երևացին մերօրյա հողմաղացները, որ անվրդով հնազանդվում էին քամու կամակորություններին ու կանոնավոր շարքով ձգվում դեպի ջրի խորքը… ափը մարդաշատ էր… բարձունքի վրա դիրքավորվել էին լուսանկարիչները և գետնին էին ամրացնում ֆոտոխցիկների կանգնակները… կամաց-կամաց երկինքը սկսվեց կարմրել և դեղնել…

– Հիմա ջուրը կսկսի բարձրանալ… եթե ուզում ես ոտքերդ թրջել, հիմա իսկական ժամանակն է, որ ջուրը բարձրացավ էլ չես կարողանա…

– Իսկ դու՞… Չե՞ս ուզում ջուրը մտնել:

– Չէ, իրոք չեմ ուզում, ես քեզ այստեղից կնկարեմ… տուր ֆոտոապարատդ…

Չթրջվելու համար ծալեցի շալվարիս փեշերը, սակայն ջուրը մտնելուց երկու րոպե անց արդեն պարզվեց, որ անիմաստ էր… Քայլեցի քիչ առաջ, ապա կանգնեցի… Հողմաղացների թևերը շարունակում էին դանդաղ պտտվել, իսկ արևը հանդարտ իջնում էր ներքև… մի պահ այնպիսի տպավորություն էր, որ հողմաղացներն արևին պարանով դանդաղ քաշում դեպի ներքև և ամեն պտույտի հետ ջուրն ավելի է կարմրում…

Պտտվեցի… Կանգնած էի տեղումս, բայց բավականին հեռվացել էի ափից… ջուրը շարունակում էր բարձրանալ… ափի մոտ ճեմող զույգը գրկախառնված սկսեց բարձրանալ աստիճաններով՝ լքելով խորտակվող ծովափը… ժամանակն էր վերադառնալ…

Հետդարձի ճամփան ավելի երկար էր, հատկապես, երբ վարորդի կարճատև դերից նորից վերադառնում ես ուղևորի դերին… Արդեն քաղցած էինք, և կանգնեցինք բացօթյան մի ռեստորանի մոտ, որ բազմել էր բարձունքի վրա և որտեղից բացվում էր գիշերային քաղաքի ողջ համայնապատկերը: Անխնամ՝ կարմիր լաքի մնացորդներով եղունգներով մատուցողուհին մատուցեց նախա-խորովածը՝ բանջարեղեն, սունկ, միս և ծովամթերք… Սեղանի մեջտեղում գտնվող թոնրի կրակը հանդարտվեց…

2012 – 2015թթ.

շարունակելի…

Նախորդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98