Այլ Լուրեր

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ucom. Վանաձորում բացվեց նոր Վիքի ակումբ
25/09/2015 17:56
Կիսվել

Ucom. Վանաձորում բացվեց նոր Վիքի ակումբ

Այսօր Վանաձոր քաղաքի երիտասարդների և աշակերտների համար իր դռները բացեց նորաստեղծ Վիքի ակումբը: Ակումբը ստեղծվել և ձևավորվել է «Յուքոմ» ընկերության և «Վիքիֆոնդ» հիմնադրամի համագործակցությամբ: «Յուքոմ»  ընկերությունը ոչ միայն աջակցում է վիքիակումբների ստեղծմանն ու հիմնադրմանը, այլև ակումբներին տրամադրում է արագ և որակյալ ինտերնետ կապ:

Ինչպես գիտենք, Վիքիպեդիան համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է, և այսօր մենք խնդիր ունենք զարգացնելու և հարստացնելու հայալեզու Վիքիպեդիան հետաքրքիր նոր հոդվածներով և տեղեկատվությամբ:

«Ակումբի ստեղծմամբ՝ նպատակ ունենք Վանաձորում ստեղծել ակտիվ վիքիհամայնք, որը նպաստելու է ազատ գիտելիքի և բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը, – իր խոսքում նշեց «Յուքոմ» ըկերության Մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը: Հուսով ենք, որ այս ակումբի շնորհիվ հարյուրավոր դպրոցականներ և պատանիներ կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք, իսկ շատերն էլ կհաճախեն ակումբ նոր գիտելիքներ ձեռք բերելու, ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու կամ ինքնազարգացման նպատակով»: 

Վիքի ակումբի բացմանը ներկա էին «Վիքիֆոնդ» հիմնադրամի և «Յուքոմ» ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև ակումբի երիտասարդ անդամներ: Ակումբի բացումից անմիջապես հետո մասնակիցների հետ համատեղ խմբագրվեց Վիքիպեդիայում «Յուքոմ» ընկերության էջը, որտեղ ավելացվեցին նաև մի քանի փաստեր «Վիքիֆոնդ» հիմնադրամի և «Յուքոմի»  համագործակցության վերաբերյալ:

Վանաձորի վիքիակումբը «Յուքոմ» ընկերության և «Վիքիֆոնդ» հիմնադրամի երկարատև համագործակցության հերթական արդյունքն էր: Սակայն համագործակցությունն այսքանով չի ավարտվելու: Նախատեսվում է նմանատիպ վիքիակումբներ հիմնել նաև Հայաստանի տարբեր համայնքներում։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58