Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline. պարգևատրվեց «Արի գնանք» մրցույթի հաղթողը
03/11/2015 16:21
Կիսվել

Beeline. պարգևատրվեց «Արի գնանք» մրցույթի հաղթողը

Beeline-ը պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Արի գնանք»  մրցույթի հաղթողին:Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Beeline-ի գլխամասային գրասենյակում: Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Արի գնանք» մրցույթի հաղթող Սպիտակ քաղաքի բնակիչ Արայիկ Թամամյանին հանձնեց գլխավոր մրցանակը` ճամփորդական ուղեգիր դեպի Եգիպտոս։ Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է նշեին, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակն էր ճամփորդական ուղեգիր դեպի այն երկիր, որտեղ երազում է լինել մասնակիցը:

«Այս մրցանակը ինչպես մեզ, այնպես էլ հաղթողի համար առանձնահատուկ է, քանի որ այն հանդիսացավ յուրահատուկ հարսանեկան նվեր նրա նորաստեղծ ընտանիքի համար: Մրցույթի կանոնների համաձայն նախատեսված մրցանակն էր ուղևորություն մեկ անձի համար դեպի Պորտուգալիա` այն երկիր, որը նշել էր մասնակիցը: Սակայն, մենք որոշեցինք դարձնել այս ճամփորդությունը նաև հարսանեկան և նվիրել ուղեգիր երկու անձի համար: Ճամփորդության ուղղությունը հաղթողի ցանկությամբ Պորտուգալիայից տեղափոխվեց Եգիպտոս, չէ որ կարևորը ոչ թե երկիրն է, այլ սիրելի մարդու կողքին լինելը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորապսակներին և մաղթում անմոռանալի տպավորություններով լի ճամփորդություն, որոնք կմնան նրանց հետ ամբողջ կյանքում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Արի գնանք» մրցույթն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում և նվիրված էր «Ռոումինգ փաթեթներ» ծառայության գործարկմանը: Ծառայության շրջանակում Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան և ելքային տեղական զանգերի, ինչպես նաև  1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել  միասնական սակագին սկսած 50 դրամից: Ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա և Չեխիա երկրների տարածքում:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69