Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները և այլ սարքավորումները կտեղափոխվեն մայթերի այլ հատվածներ
23/11/2015 15:13
Կիսվել

Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները և այլ սարքավորումները կտեղափոխվեն մայթերի այլ հատվածներ

Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` մայրաքաղաքի շինհրապարակներում շարունակվում են վերամբարձ կռունկների շահագործումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ ուսումնասիրությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գույքագրվել են կառուցապատման օբյեկտներում տեղակայված վերամբարձ կռունկները, և անվտանգության նկատառումներով, կառուցապատողներին նախազգուշացվել է հաշվի առնել ինչպես քաղաքաշինության մասին օրենքով կառուցապատողներին վերապահված պարտականությունները, այնպես էլ Երևանի ավագանու համապատասխան որոշումները: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և մշտապես հետևել վերամբարձ կռունկների շահագործման անվտանգության ապահովմանը:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 2 օբյեկտ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 65 վարչական արձանագրություն:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 14 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ գույքագրվում են փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները: Նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:

«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաև բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես խստորեն հետևեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք և մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ծառատունկը, որը կավարտվի մեկ շաբաթից: Ըստ այդմ համապատասխան աշխատանքներ են տարվում նաև փողոցների մայթերին առկա ծառազուրկ բնաբաժակների ծառերով համալրման ուղղությամբ: Միաժամանակ զեկուցվել է, որ մեկ-երկու օրից կավարտվեն նաև համապատասխան տարածքներում վարդակակաչների սոխուկների տեղադրման աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ավարտվել են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին զեկուցվել է, որ վարչական շրջանների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն շարունակվում են տարելիցին նվիրված միջոցառումները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52