ՀՅԴ-ին կտրվի 3 նախարարական և 2 մարզպետի պաշտոն
Հանրային հեռուստատեսության Նվեր Մնացականյանի «Հարցազրույց» հաղորդաշարի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ առաջիկայում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջեւ կստորագրվի համահամագործակության հուշագիր։
Ռուստամյանը հայտնել է, որ համագործակցության շրջանակներում ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ էկոնոմիկայի, կրթության եւ գիտության ու տարածքային կառավարման։ Կուսակցությունը կստանձնի նաեւ Շիրակի ու Արագածոտնի մարզերի ղեկավարումը։