Բաշար Ասադ․ պատերազմից Սիրիայի վնասը գերազանցել Է 200 մլրդ դոլարը
2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից Սիրիայի վնասն արդեն գերազանցել Է 200 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Տնտեսական վնասը եւ ենթակառուցվածքին հասցված վնասը գերազանցում են 200 մլրդ դոլարը: Տնտեսական հարցերը կարելի Է կարգավորել Սիրիայում իրադրության կայունանալուց անմիջապես հետո: Բայց ենթակառուցվածքի վերականգնումը երկար ժամանակ Է պահանջում»,-ասել Է Ասադը: