Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նոր աղբավայրի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել խորհրդատու կազմակերպության հետ
28/04/2016 12:49
Կիսվել

Նոր աղբավայրի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել խորհրդատու կազմակերպության հետ

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և «ՋիԷմՍիԷս Պրահա» խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանի համար առաջնայինը համապատասխան մրցութային փաթեթների պատրաստումն ու հստակ ժամանակացույցի սահմանումն է, ըստ որի նոր աղբավայրի հիմնման գործընթացը կմտնի գործնական փուլ: Միևնույն ժամանակ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանը պատրաստ է հնարավորին աջակցել ընկերությանը:

Խորհրդատու կազմակերպության ղեկավար Ջեյն Սիսոևան վստահեցրել է, որ իրենց կողմից արվելու է հնարավորը, որպեսզի Երևանն առաջիկայում ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր, որը կլուծի մայրաքաղաքի համար մի շարք կարևորագույն խնդիրներ:

Անդրադառնալով նոր աղբավայրի կոնցեպտուալ նախագծին ու հին աղբավայրի ճակատագրին՝ փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու դիտարկումները և հնարավոր լուծումները: Հանդիպման ընթացում քննարկվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն առնչվող հարցեր:

Քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս շեշտել է, որ ծրագիրը սպասված է մայրաքաղաքի բնակիչների համար, որից ելնելով էլ օր առաջ պետք է մեկնարկել աշխատանքները, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն:

Հիշեցնենք, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98