Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom․ Հայկ Եսայանը դասախոսություն կարդաց Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար
25/05/2016 18:49
Կիսվել

Ucom․ Հայկ Եսայանը դասախոսություն կարդաց Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար

Այսօր Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական ղեկավար աշխատակազմի ներկայացուցիչների հետ:  Հանդիպումից անմիջապես հետո Ucom-ի տնօրենին էին սպասում դահլիճում հավաքված ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որոնք բազմաթիվ հարցեր ունեին թե´ իրենց ընտրած մասնագիտության  վերաբերյալ, թե´ կապված ընկերության ստեղծման և զարգացման հետ: 
Ուսանողներին շատ էր հետաքրքրում իրենց համալսարանի հենց իրենց ֆակուլտետի նախկին ուսանողի հաջողության պատմությունը:

Հայկ Եսայանը պատմեց ուսանողներին, թե ինչպես՝ լինելով բավականին երիտասարդ, կարողացել է զարգացնել և իրականացնել իր գաղափարները: Բացատրեց բիզնեսում հաջողության հասնելու և հաջողակ նախագծեր իրականացնելու բանաձևը, կիսվեց շուկայում մրցունակ լինելու և արդյունավետ համագործակցության իր փորձով:

«Երբ 2009 թվականին Ucom-ը մտավ շուկա՝ առաջարկելով IP հեռուստատեսություն, ՏՏ ոլորտում շատ առաջատար կազմակերպություններ թերահավատությամբ էին մոտենում այդ գաղափարին՝ համարելով այն գերժամանակակից և հայկական շուկայի համար անիմաստ: Սակայն մի քանի նպատակասլաց երիտասարդներից բաղկացած խումբն ապացուցեց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ էր այդ նորարարությանը, այլև այն շատ սպասելի էր», – նշեց Հայկ Եսայանը:

Խոսելով համաշխարհային տրենդերի և նորամուծությունների մասին, Հայկ Եսայանը նշեց, որ շատ կարևոր է լինել հեռատես և տեսնել մի քանի տարի առաջ, հասկանալ, թե ինչպես է փոխվելու շուկան տարիներ հետո և շատ արագ զբաղեցնել այն նիշը, որը շատերը դեռ չէին էլ նկատել: Նա մասնավորապես կարևորեց տեխնիկական և ինժեներական ունակությունները և մտածելաոճը, խորհուրդ տվեց ուսանողներին լայն մտածել և գտնել իրական և արդյունավետ լուծումներ: Միևնույն ժամանակ նա կոչ արեց ուսանողներին չհուսահատվել, եթե որևէ բան անմիջապես չի ստացվում, չլքել մեր երկիրը, մնալ և աշխատել մեր ժողովրդի համար։

Այժմ հանդիսանալով կապի միասնական օպերատոր՝ Ucom-ի տնօրենը խոսեց բջջային շուկայի առավելությունների և դժվարությունների մասին: Ներկայացրեց որպես բջջային օպերատոր Ucom-ի գործունեությունը և ապագա զարգացման տեսլականը: Խոսեց նաև այն անակնկալների և նորությունների մասին, որ Ucom-ը պատրաստել է իր բաժանորդների համար՝ մասնավորապես նոր LTE ցանցի և դրա առավելությունների մասին։

Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին, թե որն է հաջողության գրավականը, պարոն Եսայանը պատասխանեց հակիրճ՝ նպատակասլացությունը, հեռատեսությունը և աշխատասիրությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու հաստատությունների միջև կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կստեղծվի Ucom-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով, կկազմակերպվի ուսանողների այց Ucom -ի տվյալների կենտրոն, ինչպես նաև համալսարանաի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներն անցկացնել Ucom ընկերությունում, իսկ լավագույները այնուհետ կանցնեն աշխատանքի:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41