Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հենրիխ Մխիթարյանը 40 մլն եվրոյի դիմաց Դորտմունդից տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ
24/06/2016 11:22
Կիսվել

Հենրիխ Մխիթարյանը 40 մլն եվրոյի դիմաց Դորտմունդից տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը գերմանական  Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով բրիտանական  Daily Mirror պարբերականին:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստն անգլիական ակումբում բուժզննում կանցնի արդեն հունիսի 25-ին: Ավելի վաղ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին 36 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան մի քանի անգամ հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն գերմանական ակումբի ղեկավարները չեն ցանկանում նրան բաց թողնել: Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017թ. ամռանը: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքված են նաև անգլիական «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, ինչպես նաև իտալական «Յուվենթուս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52