Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Beeline. ընդունվում են Հեքըթոնի մասնակցության հայտեր
09/09/2016 15:23
Կիսվել

Beeline. ընդունվում են Հեքըթոնի մասնակցության հայտեր

Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Մրցութի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով` http://bit.ly/2c6CDzS.

«Հեքըթոն»–ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ին, Երևանում։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Հայաստանյան լավագույն մասնագետներից կազմված հանձնաժողովը, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին, կորոշի լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Հաղթող թիմերը կստանան 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:

«Կարելի է ասել, որ հեռահաղորդակցության ոլորտն ամենաարագ փոփոխվող և զարգացող ոլորտներից մեկն է, և մենք, որպես նորարար ընկերություն, մշտապես գտնվում ենք այս փոփոխությունների էպիկենտրոնում։ Beeline-ը ոչ միայն յուրաքանչյուր օր փորձում է իր բաժանորդներին առաջարկել ժամանակակից ծառայություններ, այլ չափազանց կարևորում է թվային նորարարություններին ուղղված նման նախագծերի իրականացումը։ Համոզված եմ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպված մրցույթի շրջանակում ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երևույթը հեռահաղորդակցության ոլորտում»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՏՏ աշխարհում ընդունված պրակտիկա է անցկացնել թեմատիկ հեքըթոններ, որոնց ժամանակ մշակվում են կոնկրետ ոլորտի որոշակի խնդիրների նորարար լուծումներ։ Այս տարի համագործակցելով Beeline Հայաստանի հետ` փորձում ենք մշակել հետաքրքիր և ստեղծարար լուծումներ հեռահաղորդակցության խնդիրների վերաբերյալ, որոնք հետագայում կարող են դառնալ պահանջարկ վայելող պրոդուկտներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ հեքըթոններից ծնվում են բազմաթիվ գաղափարներ, որոնք դառնում են շահավետ բիզնես», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Նշենք որ, սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն իրենց լուծումներ։

«Հեքըթոն» մրցույթի գրանցման վերաբերյալ, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն  ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88