Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կենտրոնական Բանկ. Հայաստանյան բանկերը կիբերհարձակման չեն ենթարկվել
22/11/2016 15:34
Կիսվել

Կենտրոնական Բանկ. Հայաստանյան բանկերը կիբերհարձակման չեն ենթարկվել

Այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մասին, առ այն որ խոշոր կիբերհարձակման են ենթարկվել մի շարք երկրների բանկային համակարգեր՝ մասնավորապես կանխիկ տրամադրող սարքեր. բանկոմատներ, ցանկանում ենք հայտնել հետևյալը:

– Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը իր ենթակաության և սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը և տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերը ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ:

– Այս պահի դրությամբ ՀՀ բանկային համակարգում նպանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ՀՀ ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկում ենք քարտապաններին ևս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից և ՊՈՍ տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին:

Վճարային քարտերի օգտագործման երկու հիմնական միջոց են համարվում բանկոմատները և ՊՈՍ տերմինալները: 

Բանկոմատներին անվանում են նաև ավտոմատ գանձման մեքենաները, որոնք ինքնասպասարկման տերմինալներ են և հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնել գումարներ, կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալ քարտային հաշվի մնացորդը, ստանալ քարտային հաշվի քաղվածք և կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։ Բանկոմատից օգտվելու համար Ձեր հետ պետք է ունենաք Ձեր քարտը և հիշել քարտի ՊԻՆ կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար:

Այժմ բանկոմատները համարվում են փողի կանխիկացման և գործարքների իրականացման առավել հասանելի, արագ և ապահով միջոց: Միաժամանակ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս հարկավոր է հետևել անվտանգության որոշ կանոնների: Ծանոթանանք բանկոմատից օգտվելու կանոններին:

– Ստուգեք, արդյո՞ք բանկոմատի կողքին նշված է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):

– Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքեք քարտի ՊԻՆ կոդը, կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել Ձեր գործողությունները:

– Արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ բանկոմատը կարող է քարտը «կուլ տալ»:

– Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը և ցանկության դեպքում անդորրագիրը:

– Հիշե՛ք բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (նվազագույն կանխիկացման գումար` 1000 դրամ): 

Միաժամանակ բանկոմատից օգտվելիս կարևոր է պահպանել տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները` հնարավոր խարդախություններից զերծ մնալու, ինչպես նաև հավելյալ ծախսերից և ժամանակի կորուստից խուսափելու համար (օրինակ քարտը կուլ տալու դեպքում, այլ բանկի բանկոմատից կանխիկացնելու դեպքում տոկոսագումարների գանձում):

– Պահպանեք Ձեր ՊԻՆ կոդը ապահով վայրում, քանի որ այն անձնական է և գաղտնի, ՊԻՆ կոդը և վճարային քարտը պահեք իրարից զատ:

– Ուշադիր հավաքեք ՊԻՆ կոդը, քանի որ երեք անգամ քարտի այն սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել այն, այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր (կամ բանկոմատը սպասարկող) բանկ կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով:

– Զգուշացեք օտար հայացքներից քարտը մուտք անելուց և ՊԻՆ կոդը հավաքելուց:

– Մի օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի լոգոները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ:

– Հիշե’ք՝ որ ոչ Ձեր բանկի բանկոմատով գումարի կանխիկացման համար բանկը գանձում է միջնորդավճարներ։ 

ՊՈՍ տերմինալները սարքավորումներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս վճարային քարտերի միջոցով առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնել: Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (լոգոտիպը) oրինակ` ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐՔԱՐՏ: Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

– ՊՈՍ տերմինալը արագ, ապահով և հասանելի միջոց է Ձեր քարտով վճարումներ կատարելու` առանց գումարի կանխիկացման: Միաժամանակ, ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս, այստեղ նույնպես պետք է հետևել անվտանգության որոշ կանոնների:

– Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով:

– Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի ՊԻՆ կոդը հավաքելը, հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:

– Վճարում կատարելուց հետո անպայման վերցրե՛ք Ձեր անդորրագիրը և ստուգե՛ք՝ արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:

– Չմոռանա՛ք ստորագրել անդորրագրի վրա և պահպանել դա:

– Համեմատե՛ք այն ամսական քաղվածքում նշված գործարքների հետ:

– Հիշե՛ք, որ անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է: Սակայն հիշե՛ք, որ Դուք կարող եք ընդդեմ բանկի բողոք-պահանջ ներկայացնել քաղվածքը ստանալուց մեկ տարվա ընթացքում:

– Այդ դեպքում նույնպես Ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը: Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն և Ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:

ՀՀ բանկերը, ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում, ունեն բանկոմատների մեծ և ՊՈՍ տերմինալների օրեցօր ընդլայնվող ցանց։ Ցանկացած վայրում մոտակա բանկոմատ կամ ՊՈՍ տերմինալ գտնելու համար այցելե՛ք Ձեր բանկի համացանցային կայք, զանգահարե՛ք Ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներով։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88