Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵԿ-ում առկա 78 թափուր հաստիքի համար պայքարում է 353 դիմորդ
12/12/2016 21:18
Կիսվել

ՊԵԿ-ում առկա 78 թափուր հաստիքի համար պայքարում է 353 դիմորդ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը դեկտեմբերի 12-ին շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում՝ հետևելու մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«78 թափուր հաստիքի համար պայքարում է 353 դիմորդ»,-նկատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Առաջին փուլն անց է կացվում թեստավորման ավտոմատ համակարգով. մաքսային գործին առնչվող հարցաշարը լրացնելուց անմիջապես հետո մասնակցի վաստակած միավորը հայտնվում է համակարգչի էկրանին: Երկրորդ փուլը լինելու է հարցազրույցի ձևաչափով: Բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան: «Համակարգը կհամլրեն նոր մոտեցումներով, բարձր մակարդակով աշխատելու պատրաստ խելացի և բանիմաց կադրերը»,-վստահեցրել է Վախթանգ Միրումյանը:

Մասնակիցներից շատերն ուժերը փորձում են միաժամանակ մի քանի տեղի համար: Ընտրությունը լայն է՝ մաքսանենգության դեմ պայքարից, մաքսային ձևակերպումներից, վերլուծությունից ու ռիսկերի կառավարումից մինչև վարչարարության մեթոդաբանության, ներքին աուդիտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ: Օրինակ՝ Արտաշես Ղամբարյանը միաժամանակ երկու թափուր պաշտոնի համար է դիմել: Մեկի գծով թեստային փուլը հաջողությամբ է ավարտել. «Թեստում ներառված էին հարցեր ՀՀ սահմանադրությունից, Մաքսային օրենսգրքից, «Մաքսային ծառայության մասին օրենքից» և ԵԱՏՄ օրենսդրությունից: Առաջին փուլը հաղթահարել եմ 100 միավորով»: Մաքսային վարչարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող Արշալույս Բաղունցն իրեն տեսնում է մաքսային ոլորտում և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում է համալրել մաքսային ծառայողների շարքերը. «Կրտսեր պաշտոնի համար նախատեսված հարցաշարը բաղկացած է 20 հարցից՝ 5-ական միավորով: Առաջադրանքը կատարելուց անմիջապես հետո համակարգն ամփոփում և ցույց է տալիս մեր գնահատականը: Այսինքն՝ մարդկային գործոնը բացառվում է, միայն կարող ենք փաստել հանձնաժողովի անդամների անկողմնակալ վերաբերմունքի և քննության լավ կազմակերպման մասին»:

Կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցների տրամադրվածությամբ և նրանց հաջողություն մաղթել: Նա շրջել է նաև հարկ վճարողների սպասարկման սրահով ու ծանոթացել աշխատանքների կազմակերպմանը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91