Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 412.00-2.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 89.50+0.20 WTI - 83.66-0.18
COMEX:  GOLD - 2349.60+0.12 SILVER - 27.23-0.98
COMEX:  PLATINUM - 924.40-0.71
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 158.33+1.45 EUR/GBP - 1.0692-0.27
FOREX:  EUR/USD - 1.0692-0.27 GBP/USD - 1.2489-0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.69
STOCKS US: DOW JONES - 38239.66+0.40 NASDAQ - 15927.90+2.03
STOCKS US: S&P 500 - 5099.96+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8139.83+0.75 CAC40 - 8088.24+0.89
STOCKS EUR:  DAX - 18161.01+1.36
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Beeline. կանցկացվի «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը
28/06/2017 13:11
Կիսվել

Beeline. կանցկացվի «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է  «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային  փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից  «Վիշապ» լողափում:

Փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ երկու տասնյակից ավելի այլազգի անվանի և սկսնակ հեղինակ-կատարողներ (Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից)։

Փառատոնն ընթանալու է 2 փուլով։ Նախընտրական փուլի ժամանակ կլինեն լսումներ, և ընտրված 10 մասնակիցները կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղի կունենա  հեղինակային երգի եռօրյա համերգաշար, կանցկացվի Սևանի ափին։ Փառատոնի ավարտին կհանձնվեն հավաստագրեր, շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ, ինչպես նաև տեղի կունենա  մեծ գալա համերգ։ Այս տարի ժյուրին գլխավորում է երգահան Էդուարդ Զորիկյանը, ժյուրիի անդամներն են հեղինակ-կատարողներ Արմինե Հայրապետյանը և Սարգիս Շիբոյանը։

«Արդեն երկրորդ տարին է ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաև տոն է պարգևում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը և նոր հեռանկարներ բացել նրանց առջև։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում և օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այս 3 տարիների ընթացքում «Հուսո առագաստը» հասցրել է իր շուրջը համախմբել ոչ միայն բազմաթիվ նորահայտ ու տաղանդավոր ստեղծագործողների, այլև հեղինակային երգի հարյուրավոր սիրահարների։ Հայտատուների պակաս բնավ չի զգացվում, հանդիսատեսն էլ սպասում է փառատոնին։ Իսկ «Հուսո առագաստ-2017»-ը նոր հորիզոն է փառատոնի պատմության մեջ, քանի որ  միջազգային սահմաններ է ներառում», – ասել է ժյուրին նախագահող Էդուարդ Զորիկյանը։   

Նշենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը և bardfest2017armenia@gmail.com հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձևաչափով), դրա տեքստը և մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի ի՛ր հեղինակային երգը և անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:

———————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60