Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 418.00-2.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
Ստեփանակերտում կայացել է «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը
06/11/2017 17:26
Կիսվել

Ստեփանակերտում կայացել է «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը

Նոյեմբերի 2-ից 5-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցակցվեց «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանը և Արցախը ներկայացնող 40 մարզիկ։ Առաջնությունը կազմակերպվել էր Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից՝ ԱՀ գիտության, կրթության և սպորտի նախարարության, Ռոսիա բիլիարդ ակումբի և ԱՀ բիլիարդի ֆեդերացիայի աջակցությամբ։

Եռօրյա համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան առաջատար մարզիկներ Ռազմիկ Վարդանյանը և Ավետիս Ավետիսյանը։ Եզրափակիչ հանդիպման սկզբում առավելություն ուներ Ավետիս Ավետիսյանը, ով հաղթում էր 3։0 հաշվով, սակայն հետո ավելի ուժեղ գտնվեց Ռազմիկ Վարդանյանը, որն էլ 7։4 հաշվով հաղթանակ տարավ եզրափակիչ փուլում։ Ռազմիկ Վարդանյանը չորրորդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

Ստեփանակերտում կայացել է «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը

Հաղթողներին պարգևատրեցին ԱՀ գիտության, կրթության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը, ԱՀ բիլիարդի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գրիգոր Առաքելյանը և Ռոսիա ակումբի աշխատակազմի ղեկավար Ալիկ Մանուկյանը։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով։ Չեմպիոն Ռազմիկ Վարդանյանին շնորհվեց նաև գավաթ։ Առաջնության լավագույն երիտասարդ մազրիկը ստացավ «Վիտալի Բալայան» խաղաձող։

Առաջնության ավարտին մի շարք մարզիկների շնորհվեցին ՀԲՍՖ անդամության վկայականներ և մարզական կոչումներ։ Թվով 7 մարզիկ ստացավ բիլիարդային սպորտի վարպետի կոչում, իսկ Ռազմիկ Վարդանյանին շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

ՀԲՍՖ նախագահ Իգոր Խաչատուրովը նշեց, որ Արցախում անցկացվող մրցաշարերն այսուհետ պարբերական բնույթ կկրեն։ Խաչատուրովը նաև հայտնեց, որ Հայաստանի հավաքականի անդամներ Ռազմիկ Վարդանյանը և Արմեն Գաբրիելյանը առաջիկայում կմասնացեն աշխարհի թիմային առաջնությանը։

Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

Ստեփանակերտում կայացել է «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60