Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՊԳԿՎ. 26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել
05/12/2017 17:42
Կիսվել

ՊԳԿՎ. 26 ընտանիքի նվիրատվությամբ հանրակացարանային տարածք է հատկացվել

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում  շարունակվում է հանրակացարանային տարածքների նվիրատվության/սեփականաշնորհման/  գործընթացը: Նվիրատվության պայմանագրերի հերթական խմբաքանակը կնքվել է այսօր` դեկտեմբերի 5-ին, վարչությունում:

ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 401-Ա որոշմամբ սահմանվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող՝ 2066.6 քառ.մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը պետք է նվիրատվությամբ հատկացվեն  այնտեղ փաստացի բնակվողներին:

Վարչության պետ Արման Սահակյանի հանձնարարականով ՊԳԿՎ աշխատակիցներն այցելել են տվյալ համայնք, լրացուցիչ ճշգրտումներ կատարել, աջակցել բնակիչներին՝ փաստաթղթերը նախապատրաստելու և նվիրատվությունն ընդունելու  համար:

Սույն որոշման շրջանակում 26 ընտանիքի  119 բնակչի հետ կնքվել են իրենց զբաղեցրած բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերը:

ՀՀ ԿԱ պետական  գույքի կառավարման  վարչության պետ Արման Սահակյանը շնորհավորել է բնակիչներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ. «Մաղթում եմ, որ սեփականության իրավունքով նվիրատվությամբ պետությունից ձեռքբերված բնակարանը երջանկության ու հաջողության հանգրվան լինի յուրաքանչյուր ընտանիքի համար և մենք էլ արդարացված տեսնենք մեր ջանքերը: Այս առիթով կրկին ուզում եմ հայտարարել  և հորդորել հանրակացարաններում ապրող բոլոր մեր քաղաքացիներին՝ դիմեք մեզ, տեր կանգնեք  սեփականության ձեր իրավունքին: Օրենքով սահմանված չափորոշիչներին  համապատասխանելու դեպքում Պետական գույքի կառավարման վարչությունում ձեզ կօգնեն, որպեսզի խնդիրը շատ արագ  կարգավորվի, ավելորդ  ժամանակ ու ֆինանս չծախսեք»:

Հիշեցնենք, որ համաձայն գործող կարգի, հանրակացարանային տարածքները նվիրվում են առնվազն հինգ տարի դրանք զբաղեցնող անձանց՝ այն դեպքում, եթե նրանք սեփականության իրավունքով  այլ անշարժ գույք չունեն:

Վերջին տարիներին նվիրատվության/սեփականաշնորհման/ գործընթացը եզրափակիչ ակտիվ փուլ է տեղափոխվել, ինչի արդյունքում արդեն իսկ 1023 ընտանիքի սեփականության իրավունքով հանձնվել է 1137 հանրակացարանային սենյակ, որից 796-ը՝  մայրաքաղաքում և 341-ը` մարզերում:

Վարչությունում այս ուղղությամբ իրավիճակի գույքագրում է իրականացվել, ըստ որի՝ շուրջ 897 սենյակ դեռևս ենթակա է նվիրատվության:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41