
Ֆուտբոլասերների համար Երևանի քաղաքապետարանը պատրաստել է հաճելի անակնկալ
Առաջիկայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես ֆուտբոլասեր երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը: Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։