Այլ Լուրեր

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը
19/06/2018 11:20
Կիսվել

Վերականգնվել է «ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգը

«ՀԿԵ» ՓԲԸ «Զոդ» կայարանում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի և կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նախարարության երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ներկայացուցիչներ, երկաթուղայիններ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է գերատեսչության պաշտոնական կայքից։ 

Նախքան էլեկտրակենտրոնացման համակարգը շահագործման հանձնելը նախարարության ներկայացուցիչները «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ զննեցին Սևանից Զոդ ձգվող 120 կիլոմետրանոց ուղին, ծանոթացան ենթակառուցվածքի վիճակին, ենթակառուցվածքի հետ կապված 2018թ. պլաններին և աշխատանքների իրականացման փուլայնությանը։

Էլեկտրական կենտրոնացման համակարգը կայարանում չէր աշխատում 1989 թվականից: Համակարգը թույլ կտա գնացքների համար երթուղի կազմել անմիջապես  կառավարման վահանակից՝ առանց գիծ դուրս գալու: Դա  էապես կարագացնի գործընթացը՝ կրճատելով տևողությունը 30 րոպեից մինչև կես րոպե, իսկ գնացքների ձևավորման ժամանակը հետագա տեխզննման հետ միասին կկրճատվի 1 ժամ 20 րոպեով: Բացի այդ, համակարգը լիովին ապահովում է գնացքների երթևեկության անվտանգությունը և կայարանի աշխատակիցների աշխատանքի ու տեխնիկայի անվտանգության պահանջները, ինչը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ:

Կայարանի վերականգնման համար ծախսվել է 52 մլն դրամ: Տեղադրվել են ավելի քան   9 կմ մալուխներ, 530 երկաթուղային միակցիչներ, 261 սարքավորում` ռելեներ, բլոկներ, տրանսֆորմատորներ: Ընդհանուր առմամբ, էլեկտրական կենտրոնացման համակարգում ներառված է 4 ուղի, 11 սլաքային փոխադրիչ և 17 լուսացույց:

«Զոդ» կայարանն ապահովում է ՀԿԵ բեռնային աշխատանքի 63,6 %: 2017 թվականին կայարանի բեռնման ծավալը կազմել է 1179432 տոննա:

Սերգեյ Վալկոն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալին ու հյուրերին ներկայացրեց կայարանի և էլեկտրական կենտրոնացման համակարգի հնարավորություններին:

– Մենք պայմանավորվել ենք, որ կայցելենք բոլոր կայարաններ և կծանոթանանք արդիականացման նախագծերին, տարվում է հսկայական աշխատանք, իսկ տեխնոլոգիական նորույթները լավ տպավորություն են թողնում,- նշեց Արմեն Փամբուխչյանը:

Ավտոմատացման ներդրման հերթում հաջորդը «Ղալթաղչի» կայարանն է:

– «Զոդ» կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի վերականգնումը Շորժա-Վարդենիս-Զոդ ուղեմասի ենթակառուցվածքի վերականգնման ծրագրի իրականացման առաջին քայլն է։ 2018 թվականին պլանավորված է միկրոպրոցեսորների կիրառմամբ կիսաավտոմատ արգելափակման վերականգնումը, ինչը թույլ կտա իրականացնել գնացքների անխափան երթևեկություն Արարատ-Զոդ ուղեմասով՝ ապահովելով գնացքների երթևեկության անվտանգության պահանջները և բարելավելով տեղափոխվող բեռների անվտանգության և ամբողջականության հարցը, – իր ելույթում նշեց գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67