Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
«Ժամանակ». Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների, որոնք առայժմ չկան
03/07/2018 10:19
Կիսվել

«Ժամանակ». Ռեյտինգայինների փողերի էֆեկտը. բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների, որոնք առայժմ չկան

«Ազգային վիճակագրա­կան ծառայությունը նախօրե­ին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագ­րությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժա­մանակահատվածի համե­մատ եկամուտներն ու ծախ­սերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք:

Թվում է, որ դեր է խաղացել թավշյա հեղափոխության գործընթացը՝ այն իմաստով, որ գործադուլները և այլն բե­րել են տնտեսության վիճա­կագրության նվազման, կամ վատ է աշխատել անորոշու­թյան մեջ գտնվող պետական կառավարման համակարգը: Այս ամենը, անշուշտ, կա, սակայն արժե հիշատակել մի կարևոր հանգամանք՝ կապ­ված նախորդ մայիսի հետ: Նախորդ առաջին հնգամ­սյակում և նաև մայիսին իր դերն է խաղացել խորհրդա­րանի ընտրությունը, որի ժա­մանակ ահռելի փողեր են ծախսվում թե´ ֆորմալ, թե´ ոչ ֆորմալ:

Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել ձայների համար: Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտ­ների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունն աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տա­րիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվա­կանը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տո­կոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտ­րության տարի, և մենք ունե­ցանք 7 տոկոս տնտեսական աճ:

Ըստ այդմ՝ այն, ինչ կա այ­սօր, իրականում ավելի շատ ընտրության բացակայու­թյան դրսևորումն է, քան տնտեսության մեջ որևէ վատ տենդենցի կամ թավշյա հեղափոխության տնտեսա­կան վատ ազդեցության: Մյուս կողմից սակայն, սա, իհարկե, պետք է լինի նաև ահազանգ նոր կառավարու­թյանը, որը պետք է հուշի տնտեսական քաղաքակա­նության ուղղությամբ նշա­նակալի քայլերի մասին: Առայժմ այդպիսի միակ քայլը թերևս կուտակային համա­կարգի մասին որոշումն էր, իհարկե՝ պարտադրված, ստիպված որոշումը, սակայն դա ամենևին չի կարող հա­մարվել բիզնեսին ուղղված տնտեսական քաղաքակա­նության ազդակ:

Եվ որքան էլ կառավարու­թյունը դե ֆակտո ժամանա­կավոր է, այդուհանդերձ պետք է բիզնեսին ուղղել այդ ազդակները:

Դրանք կան կո­ռուպցիայի դեմ պայքարի տեսքով, սակայն դա քիչ է, բիզնեսն, ի վերջո, ուզում է հասկանալ նաև տնտեսա­կան պատկերացումների շրջանակը, փիլիսոփայու­թյունը, թե ինչպես է կառա­վարությունը պատկերաց­նում տնտեսական քաղաքա­կանությունն ու ապագան: Սրանք կարևորագույն հար­ցեր են, որոնց ժամանակն է: Ի վերջո, արդյունավետ կա­ռավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքա­րը հույժ կարևոր ազդակներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչ­պես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմ­նարար ազդակների, որոնք առայժմ չկան:

Փոխարենը, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ, եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքր­ված խոշոր կամ միջին ներդ­րողներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14