Այլ Լուրեր

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Սամվել Մարտիրոսյան․ «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում
04/07/2018 16:03
Կիսվել

Սամվել Մարտիրոսյան․ «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում

Տեղեկատվական դաշտում վերջին շրջանում Ադրբեջանը գերակտիվացել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես,  «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում, ակնհայտ երևում է, որ դա հրահանգված է:

«Կեղծ և իրական էջերով փորձում են Հայաստանին վերաբերող հեշթեգերը կորզել,  Հայաստանի վերաբերյալ կեղծ նյութեր տարածել: Խաղաղ ժամանակ դա այնքան էլ խնդիր չէ, այնպես չէ, որ այդ շրջանում շատ հետաքրքրվողներ կան Հայաստանի կամ Ադրբեջանի հեշթեգերի մասով, բայց սահմանային իրավիճակի սրացման ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվացումը խիստ կարևորվում է: Լրագրողների, փորձագետների մեծ մասի համար այդ օրերին «Թվիթեր»-ը դառնում է հիմնական աղբյուրներից մեկը, հետևաբար այստեղ լուրջ անելիք ունենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանցիներն ակտիվացել են հաքերային ոլորտում: Սամվել Մարտիրոսյանը  մտահոգիչ համարեց այն, որ հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի պետական համակարգ:

«Երկար ժամանակ նման բան չէինք լսել: Արվածը մի կողմից առանձնապես լուրջ բան չէ, չնայած դա էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում սա մտածելու տեղիք է տալիս: Ադրբեջանը սկսել է ձևավորել հաքերային միավորումներ: Նախկինում ադրբեջանցիները հայկական ուղղությամբ հաքերային հարձակումներ անում էին, այսպես կոչված, վարձկանների միջոցով: Վերջին շրջանում տեսնում ենք, որ արդեն իրենք ունեն իրենց հաքերային միավորումները, այսինքն՝ համակարգ է գործում: Դա տեսանելի եղավ Արդբեջանում կայացած ընտրությունների ժամանակ, երբ այդ համակարգն օգտագործվում էր ընդդիմադիրների դեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը նշեց, որ Հայաստանում չկա կիբեռանվտանգության համար պատասխանատու մարմին: Այդ մասով քննարկումներ եղան, նախագիծ կա, բայց արդեն մի քանի ամիս է ոչ մի տեղաշարժ չկա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրը լուրջ դրվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում ականատես էինք լինում, երբ կեղծ օգտատերերը հայկական անունների ներքո զինվորականների մասին ինֆորմացիա կորզելու փորձեր էին անում: Հայկական համարներից զանգեր էին գալիս, և փորձ էր արվում ապատեղեկատվություն տարածելով խուճապ ստեղծել: Ադրբեջանցիներն առիթը բաց չէին թողնում նաև վերջին հայաստանյան ներքաղաքական զարգացումների ժամանակ:

«Այստեղ մենք տարբեր ուղղություններով լուրջ անելիքներ ունենք: Պետք է ուշադրություն դարձնել մեդիագրագիտությանը, որ չարտատպվեն չստուգված լուրերն ու տարածվեն: Մեր հասարակությունն առանց տեղեկությունը վերստուգելու տարածում է ցանկացած բան, ինչ ստանում է «Ֆեսյբուք»-ում, ինչը շատ վտանգավոր է:  Ադրբեջանցիները հիմար չեն, նրանք սովորում են իրենց սխալների վրա, արագ փոխում են քարոզչական աշխատելաոճը: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ պետական մակարդակով, մամուլի հետ աշխատանքի առումով լուրջ անելիք ունենք»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72