Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ
16/07/2018 20:39
Կիսվել

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Գործող սխեմայում մի շարք դրվագներում առանցքային դերակատարում է ունեցել բժիշկ Արամայիս Սանոսյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայող Կոլյա Քոսակյանը, տիրապետելով զինվորական կոմիսարիատի աշխատանքի նրբություններին և օգտագործելով աշխատակիցների ու բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, մի խումբ անձանց հետ գալով նախնական համաձայնության, մինչև 14.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կազմակերպել է զորակոչիկներին զինկոմիսարիատների կողմից քաղաքացիական հիվանդանոցներ ուղեգրելու, նրանց բժշկական կեղծ ախտորոշումներ տրամադրելու, այնուհետև նշված ուղեգրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, տարկետում տրամադրելու կամ պահեստազորում հաշվառելու գործընթացը: Կոլյա Քոսակյանին և նրա խմբի անդամներին կեղծ բժշկական փաստաթղթեր ձեռք բերելու հարցում օժանդակել են տարբեր բուժկենտրոնների բժիշկ-մասնագետներ, զինկոմիսարիատի ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց էլ փոխանցվել է քաղաքացիներից վերցված գումարների մի մասը:

 Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել է շուրջ 20 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են զինակոչիկների վերաբերյալ կազմված բժշկական ակտեր, գումար, գործի համար էական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

Քրեական գործի դրվագներից մեկով պարզվել է նաև, որ Կոլյա Քոսակյանը, հերթական ապօրինի գործարքն իրականացնելով, համաձայնության է եկել իր ծանոթ, Հանրապետական զինկոմիսարիատի աշխատակից Ս.Մ-ի հետ, իսկ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գարիկ Առաքելյանի հետ՝ 11.000 ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ քաղաքացի Ն.Ա-ին բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ: Գումարը ստանալուց հետո Գարիկ Առաքելյանը խոստացել է հարցը լուծել, և սկսվել է զինակոչիկի բժշկական հետազոտությունների գործընթացը, սակայն ավարտին չի հասցվել, քանի որ դեպքը բացահայտվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Կոլյա Քոսակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելը»), Գարիկ Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») և Արամայիս Սանոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի («Խոշոր չափերով կաշառք ստանալը») և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը») հատկանիշներով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցներ` առնչակից անձանց ողջ շրջանակը, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից: Վերոհիշյալ անձանց և Կոլյա Քոսակյանի «ծառայություններից» օգտված քաղաքացիներին առաջարկում ենք դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը (հեռ.՝ 010-57-93-12), ինչը հաշվի կառնվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52