Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
GALLUP. 68.3%` Իմ Քայլը, 6.7%` ԲՀԿ և 1.5%՝ ՀՀԿ
23/11/2018 14:55
Կիսվել

GALLUP. 68.3%` Իմ Քայլը, 6.7%` ԲՀԿ և 1.5%՝ ՀՀԿ

«GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3%-ի ձայներով հաղթելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցումների մասնակիցներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին են պատրաստվում տալ իրենց ձայնը: 68.3%-ը նշել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 6.7%-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 1.2%-ը, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը` 1 %-ը: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստացել: Հարցվածների 12.7%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 6.7%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Նավասարդյանը:

Քաղաքացիների 70.9%-ը նշել է, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«70.9%-ը ասել է, որ միանշանակ մասնակցելու է: Ավելի շուտ մասնակցելու է 15.5%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 2.9%-ը, հաստատ չի մասնակցելու 8.9%-ը: Մեր փորձից ասեմ, որ պետք է հաշվի առնել այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ասում են, որ միանշանակ մասնակցելու են»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցման երկրորդ փուլը «GALLUP International association»-ը պատրաստվում է անցկացնել նախընտրական քարոզչության ընթացքում` դեկտեմբերի 1-ից 4-ը:

Հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցումների քանակը` 1111, հետազոտության ընտրանքային սխալը 3%: Հետազոտության իրականացման ժամանակահատվածը նոյեմբերի 17-21: Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52