
Ժամանակ. Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն՝ Ֆելիքս Ցոլակյանը
«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Արարատ Միրզոյանին, ով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ:
Իսկ ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Ցոլակյանը ԱԱԾ կադր է, իր աշխատանքային կարիերան սկսել է որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա, 2007-2013թթ. զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: