
Ժամանակ․ ՌԴ-ն հունվարի 1-ից հետո հավանաբար ՀՀ-ին գազ կվաճառի ավելի բարձր գնով
«Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը:
Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք չեն մտածում հայ հասարակության մասին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: