Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում չի գրել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ներկայացրել: Այդ մասին շրջանառվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն անդրադարձավ օգտատերերի հարցին, թե արդյո՞ք նա չի փոշմանել այդ պաշտոնը ստանձնելուց հետո:
«Երբ գնում ես ծառայության, ապա փոշմանելու կամ չփոշմանելու հարց չկա: Դու ի սկզբանե գիտակցում ես, թե ուր ես գնում և ինչի համար: Իհարկե, պատասխանատվությունն ահռելի է, սակայն սա ծառայություն է և պետք է այն կատարել»,-ասաց Հայկ Մարությանը: