Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու իր զորակցությունը հայտնել «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին հայազգի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:
«Ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- նշել է վարչապետը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: