Այլ Լուրեր

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 423.00+0.00
OIL:  BRENT - 73.16+0.36 WTI - 70.60+2.38
COMEX:  GOLD - 2761.30-1.23 SILVER - 32.91-2.52
COMEX:  PLATINUM - 999.20-1.77
LME:  ALUMINIUM - 2617.50+0.06 COPPER - 9506.00-0.34
LME:  NICKEL - 15718.00-0.62 TIN - 31213.00+0.85
LME:  LEAD - 2019.50+0.77 ZINC - 3029.00-1.86
FOREX:  USD/JPY - 152.49-0.26 EUR/GBP - 1.0877+0.26
FOREX:  EUR/USD - 1.0877+0.26 GBP/USD - 1.2896-0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41763.46-0.90 NASDAQ - 18095.15-2.76
STOCKS US: S&P 500 - 5705.45-1.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.25-0.50 TOPIX - 2695.51-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20317.33-0.31 SSEC - 3279.82+0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8110.10-0.61 CAC40 - 7350.37-1.05
STOCKS EUR:  DAX - 19077.54-0.93
31/10/2024  CBA:  USD - 387.62+0.57 GBP - 503.29+1.21
31/10/2024  CBA:  EURO - 421.19+1.82
31/10/2024  CBA:  GOLD - 34617.70+158.55 SILVER - 424.09-0.81
Ուժեղացվում է Հայաստանում որս կատարելու գործընթացի վերահսկողությունը
05/05/2020 15:55
Կիսվել

Ուժեղացվում է Հայաստանում որս կատարելու գործընթացի վերահսկողությունը

Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպություններին անդամակցում է մոտ 60 հազար քաղաքացի։ Այլ կերպ ասած՝ հանրապետությունում փաստացի կան այդքան անհատներ, ովքեր տանն ունեն որսի համար նախատեսված զենք։ Ըստ գործող կարգի, զենք ունենալու համար ընդամենն անհրաժեշտ է, որ քաղաքացին անդամակցի որեւէ որսորդական միության։ Այս հարաբերությունները կարգավորող «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» օրենքով նախատեսված է, որ միություններին անդամակցող անհատը պետք է հանձնի որսորդական մինիմումներ, որի միջոցով ստուգվում է որսորդների որս կատարելու համար պարտադիր եւ անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Օրենքով նաեւ սահմանվում է, որ ֆիզիկական անձինք միայն այդ մինիմումները հանձնելուց հետո կարող են ստանալ որսորդական վկայականները, վերջիններիս պարտադիր առկայության դեպքում է միայն թույլատրվում զենք ձեռք բերել։ «Զենքի մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել, եթե համարվում է որսորդական հասարակական կազմակերպության անդամ։

Բայց այդ հասարակական կազմակերպություններին անդամակցողները եւ ոլորտին մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում որսորդական մինիմումներ են հանձնել հատուկենտ քաղաքացիներ։ Հայաստանում որսորդական վկայական կարելի է ստանալ մի քանի րոպեում՝ առանց մինիմումների հանձնման։ Այս երեւույթը պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջին՝ գրեթե բոլոր որսորդական հասարակական կազմակերպությունները կամ դրանց ղեկավարները զբաղվում են նաեւ զենքի վաճառքով, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կազմակերպություններին անդամակցում են միայն զենք ձեռք բերելու իրավունք ստանալու համար։ Երկրորդ՝ հանրապետությունում այսքան տարիներ չի ընդունվել եւ գործել որսորդական մինիմումների անցկացման կարգը, հետեւաբար, չէր կարող պատշաճ ձեւով կազմակերպվել եւ իրականացվել նաեւ որսորդական մինիմումների հանձնման գործընթացը։

Ստեղծված է մի իրավիճակ, երբ մեր երկրում կա զենք ունեցող մոտ 60 հազար քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը չգիտի որս կատարելու՝ ընդունված եւ սահմանված պայմանները, ինչպես նաեւ բավարար տեղեկություն չի ստացել բուն զենքի հետ վարվելու կանոնների մասին։ Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկանց եւ կենդանական աշխարհի համար։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որսորդական միության անդամ հանդիսացող անձը կրակել է բնակավայրերում՝ չիմանալով, որ այն օրենքով արգելված է։ Ըստ գործող իրավական ակտի, կրակել կարելի է բնակավայրերից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Որսորդական հասարակական կազմակերպությունների՝ հիմնականում զենքի վաճառքով զբաղված լինելը փաստում է նաեւ այն իրողությունը, որ ամեն տարի որսաշրջանի բացման ժամանակ սիրողական որսի թույլտվություններ ստանալու համար շրջակա միջավայրի նախարարություն դիմում է գրանցված մեկ տասնյակը գերազանցող որսորդական կազմակերպությունների միայն կեսը։ Տարբեր հաշվարկներով Հայաստանում ակտիվ որսով զբաղվում է 6-7 հազար որսորդական զենք կրելու իրավունք ունեցող քաղաքացի։ Այլ կերպ ասած՝ մեծ թվով քաղաքացիներ այսօր ունեն զենք, որը որսի համար չեն օգտագործում։

Վերոհիշյալ կարեւոր խնդիրները կարգավորելու համար շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նոր լուծումներ են նախատեսվում «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» եւ «Զենքի մասին» օրենքներում։ Առաջին օրենքում կատարվող փոփոխություններով սահմանվում են որսորդական մինիմումների քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Գերատեսչությունն առաջարկում է հստակեցնել եւ տարանջատել որսի ոլորտի ու զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակները։

Օրենքի փոփոխության նախագծով առաջարկվում է որսորդական զենքի ձեռք բերման համար որսորդի վկայականի տրամադրման անքակտելի պայման սահմանել որս կատարելու համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունը։ Քանի որ շրջակա միջավայրի նախարարության գործառույթների մեջ չի մտնում զենքի անվտանգության տեխնիկայի եւ որսորդական զենքի հետ վարվելու իմացության ստուգումը, ապա «Զենքի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով նման զենքերի օգտագործման կանոնների ստուգումը վերապահվում է ոստիկանությանը։

Օրենքով ամրագրվել է, որ որսորդական վկայականներ կտրամադրվեն միայն որսի մինիմում քննությունների դրական արդյունքների դեպքում։ Իսկ հստակեցված սահմանումներով՝ մինիմումը որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների եւ ոլորտի իրավական ակտերի վերաբերյալ որսորդությամբ զբաղվելու համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջությունն է։ Սահմանվում է նաեւ, որ որսորդական մինիմումների հանձնման համար գործադիրը կմշակի կարգ եւ դրա համար կգանձվի պետական տուրք։

«Զենքի մասին» օրենքում առաջարկվում է փոխել զենք ձեռք բերելու իրավունք ունեցողների ձեւակերպումը։ Եթե նախկինում սահմանված էր, որ նման իրավունք ունի որսորդների հասարակական կազմակերպության անդամ քաղաքացին, ապա նոր ձեւակերպմամբ շեշտվում է, որ նման իրավունք ունի օրենքով սահմանված կարգով որսորդական վկայական ստացած քաղաքացին։ Վերեւում արդեն նշվեց, որ վերջինիս պարտադիր պայման է որսի եւ զենքի գործածության մինիմումների հանձնումը։

«Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» գործող օրենքով որսորդությունը եւ ձկնորսությունը նույն հարթության մեջ են սահմանված եւ նույն նորմերով են կարգավորվում, այն դեպքում, երբ դրանք էականորեն տարբեր գործողություններ են։ Նախագծով տարանջատվել են որսորդություն եւ ձկնորսություն հասկացություններն ու դրանց գործունեության ձեւերը, որոնց համար նաեւ սահմանվել են առանձին կարգավորումներ եւ սահմանափակումներ։ Մասնավորապես, սահմանվել է, որ որս կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած այն ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները, որոնք սահմանված կարգով հանձնել են մինիմումներ ու ստացել որս կատարելու թույլտվություն։ Ձկնորսության իրավունք ունեն ՀՀ եւ օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմնի հետ սահմանված կարգով կնքել են ՀՀ տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսության, ձկնորսության օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) մասին պայմանագիր։

Օրենսդրական այս փաթեթի ընդունմամբ ոչ միայն կկարգավորվեն վերոնշյալ բացերը, այլեւ կուժեղացվի ոլորտի վերահսկողությունը։ Կխստացվի կանոնակարգված որս կատարելու գործընթացը, ինչը թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել նաեւ որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը եւ վերարտադրությունը։ Սա իր հերթին բավարար պայմաններ կստեղծի այդ ռեսուրսների կայուն օգտագործման համար։ Մյուս կողմից էլ հազարավոր քաղաքացիներին կտրվեն զենքի գործածության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, ինչը նաեւ պետության անվտանգության խնդիր է լուծում։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ

31/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.62
+0.57
Եվրո (EUR)
421.19
+1.82
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
141.27
+0.59
34617.70
+158.55
Արծաթ
424.09
-0.81