05/05/2010 12:26
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ԿԻՆՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏԸ
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, 2009 թվականի ընթացքում իր ընտանիքի համար ապահովել է շուրջ 30,935 մլրդ ռուբլի եկամուտ, այն դեպքում, երբ այս մեկ տարվա ընթացքում Մոսկվայի քաղաքապետի սեփական եկամուտները չեն գերազանցել 8 մլն ռուբլին:
Լրացված հայտարարագրի համաձայն Ելենա Բատուրինան վարձակալում է երկու առանձնատներ Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում, իսկ Ավստրիայում Մոսկվայի քաղաքապետի կինն ունի սեփական մեծ առանձնատուն և հողատարածքներ: Ելենա Բատուրինան հայտարարագրել է նաև 6 ավտոմեքենա, իսկ Մոսկվայի քաղաքապետը հայտարարագրած սեփական ավտոմեքենա չունի:
Ելենա Բատուրինայի եկամուտների հիմնական աղբյուր է հանդիսանում իր սեփական «Ինտեկո» շինարարական ընկերությունում ստացված աշխատավարձը, ինչպես նաև արժեթղթերի վաճառքի արդյունքում ստացված եկամուտները:
Նշենք, որ ՌԴ նախագահի 2009 թվականի մայիսի 18-ի հրամանագրով պետական հատվածի աշխատողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը, հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում, ենթակա է տարեկան պարտադիր հրապարակման:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
