ՓԱՐԻԶՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆ Է
Տնտեսական հետազոտությունների բրիտանական EIU ծառայությունը ուսումնասիրել է աշխարհի տարբեր քաղաքներում ապրանքների և ծառայությունների գները, բնակարանների վարձակալության վճարները, հագուստի, մթերքի գները և այս ուսումնասիրությունների արդյունքում կազմել աշխարհի ամնեաթանկ քաղաքների վարկանիշային աղուսյակը:
Այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթանկ քաղաքը Փարիզն է, որտեղ ապրանքների և ծառայությունների գները շուրջ երկու անգամ գերազանցում են Նյու Յորքի եւ Չիկագոյի համապատասխան ցուցանիշները:
Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղուսյակի երկրորդ հորիզոնականում Տոկիոն է, իսկ երրորդ ամենաթանկ քաղաքը ճանաչվել է Օսլոն: