«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» – «ՏԱՐՎԱ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունում մեկնարկում է «Տարվա գործընկեր» ամենամյա մրցույթը, որի հիմնական նպատակն է ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերության ռազմավարական գործընկերների հետ:
«Տարվա գործընկեր» մրցույթի շրջանակներում ընկերությունը հաստատել է հետևյալ անվանակարգերը` «Տարվա բեռնափոխադրող», «Տարվա բեռներ ընդունող ընկերություն», «Տարվա տրանսպորտային ընկերություն» և «Տարվա էքպեդիտորային ընկերություն»:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ին` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թվականի փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով: