MAIL.RU GRUMP-Ը ԳՆԵԼ Է «ВКОНТАКТЕ» ԿԱՅՔԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎՍ 7,44%-Ը
ՌԴ խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկը՝ Mail.ru Group-ը, գնել է հայտնի «ВКонтакте» սոցիալական կայքի բաժնետոսմերի ևս 7,44%-ը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 111,7 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ Mail.ru Group-ը կայքի շուրջ 7,5% բաժնետոմսերի գնման օպցիոնը ձեռք էր բերել դեռևս 2010 թվականի նոյեմբերին: Ներկայումս Mail.ru Group ընկերության մասնաբաժինը «ВКонтакте» սոցիալական կայքում կազմում է շուրջ 40%: