ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԲՅՈՒՋԵ` ԱՌԱՆՑ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն 2012-2014 թվականների ընթացքում երկրի բյուջեի պակասուրդը վերացնելու ուղղությամբ: «Այս նպատակին հասնելու համար անհրեժեշտ է պահպանել խիստ դրամավարկային քաղաքականության սկզբունքները»,-ասել է Պուտինը: ՌԴ վարչապետն ընդգծել է, որ բյուջեի ծախսերը պետք է լինեն հստակ պլանավորված, որոնց հիմքում պետք է ընկած լինի արդյունավետության ու նպատակահարմարության սկզբունքները: Ըստ ՌԴ վարչապետի` առաջիկա տարիներին երկրի կառավարությունը մեծ ուշադրություն պետք դարձնի ռազմական արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, գիտության և առողջապահության զարգացմանը:
Միևնույն ժամակակ, ՌԴ փոխվարչապետ Ա.Կուդրինը հայտարարել է, որ 2012 թվականին ՌԴ բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2-3%` նավթի 93 ԱՄՆ դոլար/բարել գնի պայմաններում: Նավթի գնի 105 ԱՄՆ դոլար/բարել-ի դեպքում պակասուրդը կկազմի 1-1.5%: