
ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 16/05/09
Երեկ` մայիսի 15-ին, Ռուսաստանի հիմնական ֆոնդային հարթակներում տեղի ունեցած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է ինդեքսների աճ: ՄՄՎԲ (ММВБ) բորսայի MICEX ինդեքսը աճել է 0.16%-ով և կազմել է 1002.19 կետ, ՌՏՍ (РТС) բորսայի RTSI բորսայի ինդեքսը աճել է 0.45%-ով և կազմել է 936.27 կետ:
ՄՄՎԲ բորսայում ամենամեծ աճը գրանցել են «Խնայբանկ»-ի (Сбербанк) արժեթղթերը` 4.67%, իսկ ամենամեծ անկումը գրանցել են «Լուկօյլ»-ի արժեթղթերը` 2.85%: