Սոցիալական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%
03/12/2020 14:05
Կիսվել

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4%

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ:

2019-ի համար գնահատված աղքատության մակարդակները 2009 թվականի սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից  տարբերվում են երեք առումով.

ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ-ում) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա,

բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով,

գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը:

Ըստ Վիճկոմի՝ բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը:

Բնակչության կենսամակարդակի փոփոխության դինամիկան նկարագրվել է նյութական և ոչ նյութական աղքատության տեսանկյունից:

Ոչ նյութական աղքատության բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների և խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը և վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների  աճը:

Աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, բացարձակ աղքատությունը՝ տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է:

Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով, ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, քանզի տնային տնտեսության սպառման ագրեգատը սովորաբար ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Եկամուտների մասին տեղեկատվությունը պակաս վստահելի է, քանի որ եկամուտները հաճախ թաքցվում կամ ավելի պակաս են նշվում հարցվողների կողմից, ինչպես նաև, եկամուտների որոշ տեսակների բնորոշ է սեզոնայնության նշանակալիությունը:

Սպառման  ագրեգացված  ցուցանիշը  ներառում  է  հետևյալ  բաղկացուցիչները.  (ա) սպառված

պարենային և ոչ պարենային ապրանքների արժեքը, ներառյալ սեփական արտադրության ապրանքները, մարդասիրական կազմակերպություններից և այլ աղբյուրներից ստացված օգնությունը և (բ) երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքը:

Հայաստանում նյութական աղքատությունը գնահատելու համար օգտագործվում է բացարձակ

աղքատության հայեցակարգը: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ:

Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996-ից սկսած: 2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով չորրորդ մեթոդաբանությունը (չորս մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշները։

Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից՝ ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է:

Չնայած, որ աղքատությունը գնահատելու համար ավելի հաճախ օգտագործվող ցուցանիշն աղքատության մակարդակն է, այն հաշվի չի առնում աղքատության ինտենսիվությունը կամ, ինչպես հաճախ անվանում են, աղքատության ճեղքվածքը, որը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ տնային տնտեսությունները ցածր աղքատության գծից:

Աղքատության   խորությունը   հաշվարկվում   է   աղքատ   բնակչության   հաշվով   և   ցույց   է   տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից: Աղքատության խորության (2019-ի համար՝ 10.1%) գնահատականը նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ) մոբիլիզացնելու աղքատության գծի 10.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին:

Աղքատության սրությունը արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019-ին աղքատության սրությունը եղել է 3.4%:

2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար):

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55