Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր
24/12/2021 11:51
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր

Կոմիտաս, Եկմալյան, Սյունի, Կարա-Մուրզա, Կանաչյան, Մանսուրյան, Տերտերյան, Օդաբաշյան… Տարիներ շարունակ, հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների խմբերգեր են ներառվել «Փարոսի» երգացանկում: Հաշմանդամություն ունեցող, այդ թվում` սայլակի օգնությամբ տեղաշարժվող  մարդկանց միավորած ներառական երգչախումբն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում:

Փարոսն» իր գործունեությունը սկսել է որպես հոգեբանական վերականգնման գործառույթ իրականացնող ստեղծագործական միավոր: Խմբին հաջողվել է ոչ միայն հաջողությամբ կատարել այդ առաքելությունը, այլև բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել ստեղծագործական հատվածում. երգչախումբը թողարկել է 4 տեսահոլովակ և 3 խտասկավառակ:  28 տարի առաջ ձևավորված խմբին աջակցել է նույնանուն՝ «Փարոս» հիմնադրամը: Իսկ 2011 թվականից, երգչախմբի գլխավոր գործընկերն է դարձել Վիվա-ՄՏՍ-ը:

«Փարոսի» համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ, «Փարոսի»  գործունեությունը խրախուսելու և թիմին հոգեբանորեն աջակցելու պատրաստակամությունը տվել է ցանկալի արդյունք: Միայն 2011 թվականին, խմբավար Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ, «Փարոսը» 3 մրցանակ է վաստակել Բրատիսլավայում կայացած «Musica Sacra» 6-րդ միջազգային մրցույթում։ Իսկ 2014 և 2016թթ.-ին «Փարոսին» հաջողվել է ներկայանալ Երգչախմբերի համաշխարհային խաղերում, Հայաստանը ներկայացնել Ռիգայում (2014թ.), Սոչիում (2016թ.) և նվաճել 2-ական արծաթե մեդալ:

«Երբ միավորվում են կամքն ու արվեստը, փոխվում է նաև մտածողությունն ու խնդիրների ընկալումը: Այս մարդիկ իրենց օրինակով սովորեցնում են երբեք չկոտրվել և գնահատել կյանքը: Նրանք գտել են դժվարությունները հաղթահարելու իրենց ճանապարհը: Երաժշտության լեզուն դարձել է իրական փարոս: Տևական ժամանակ հետևում ենք խմբի հաջողություններին ու ձեռքբերումներին: Պիտի արձանագրեմ, որ ոգևորվում ենք նաև մենք, երբ տեսնում ենք, որ անգամ ամենաբարդ և ոչ սովորական իրավիճակներում «Փարոսը» շարունակում է գործել ու անցնել հաղթանակների ճանապարհով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրում։ Հատկապես հիշարժան են եղել «Փարոսի» հյուրախաղերը Լիբանանում (1997թ.), Վրաստանում (1998թ.), Ֆրանսիայում (2005թ.) և Ավստրիայում (2011թ.), ինչպես նաև հաջողված մասնակցությունը Մեծ Բրիտանիայում (2000թ.) և Իտալիայում (2003թ.) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։

2016թ. հունիսին «Փարոսին» պատիվ է ընձեռնվել հանդես գալ Ս. Էջմիածնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև։

«Փարոսի» գեղարվեստական ղեկավարը Րաֆֆի Միքայէլեանն է, իսկ 2016թ. մայիսից նոր խմբավարը Ռուբեն Կարասեֆերյանն է:

Համավարակն ու անցած պատերազմներն աշխարհում փոխել են շատերի գործունեության ընթացքն ու մեթոդները: «Փարոսն» իր գործունեությամբ ապացուցել է, որ երբ կա նպատակ և այն իրականություն դարձնելու ձգտում՝ հաջողությունը երաշխավորվում է: Անկախ հանգամանքներից՝ երգչախումբը հավատարիմ է մնացել իր անվանն ու նպատակներին՝ 2020 թվականին թողարկելով մի շարք տպավորիչ տեսանյութեր։ Իսկ ընթացիկ տարում վերսկսել է համերգային ելույթները։

«Փարոսը» գործում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02