Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
22/03/2011 11:21
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև համագործակցությունը 2011-ին ևս կշարունակվի:

Որպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակել իրենց գործունեությունը և հաճել պահեր պարգևելու հանդիսատեսին:

«Դժվար է գերագնահատել դասական երաժշտության դերը երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության տեսակետից: Մեր հասարակությունը` հատկապես երիտասարդները, պետք է հնարավորություն ստանան ունկնդրելու գեղարվեստական բարձր և լուրջ արժեք ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների կատարումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցության նպատակը մեկն է` մեր երեխաներին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության լավագույն ստեղծագործություններին, արդյունքում` նրանց միջոցով մարմնավորել դրանցում արտահայտված գեղեցիկի և վսեմի գաղափարները: Վստահ ենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն ու Հայաստանի պետական երիտասարդական երգչախմբի ավյունը միանալով իրար` նոր որակ են տալու»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ձեռքբերումները վկայում են համագործակցության դրական արդյունքի մասին: Հանդիսատեսի ջերմ ծափահարությունները ապագայի հանդեպ հավատով և հայրենիքում ապրելու և ստեղծագործելու ցանկությամբ են լցնում երիտասարդ երաժիշտների սրտերը` նպաստելով մեր մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Այս առումով ամենահիշարժանը 2010 թվականին անցկացրած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում կայացած »ՍարյանՖԵՍՏ« համերգաշարն էր:

2011-ը նույնպես խոստումնալից է: »Միրզոյան Բաբաջանյան ՖԵՍՏ«-ի շրջանակներում նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Բացի այդ, Երևանում համերգներ կկազմակերպվեն աշխարհահռչակ մենակատարներ Կոնստանտին Օրբելյանի, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, Նարեկ Հախնազարյանի և այլոց մասնակցությամբ:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21