Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
4,676,836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է
06/10/2022 16:00
Կիսվել

4,676,836 դրամ՝ 4090 հիմնադրամին. հոկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» շահառուն Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն է

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Idram&IDBank հավելվածով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով կատարվել է 4․631.690 վճարում, հետևաբար «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում հենց այդքան՝ 4․631.690 դրամ կուղղվի սեպտեմբեր ամսվա շահառուին՝ 4090 բարեգործական հիմնադրամին։

4090 հիմնադրամն ապահովում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցների կրթության շարունակական բնույթը՝ նրանց տրամադրելով կրթաթոշակներ ուսումը շարունակելու և իրենց երազանքի մասնագիտությունը ձեռք բերելու համար։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն» է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ որոշումը կայացրել են՝ հասկանալով, որ ներկայում ամենակարևորը մեր սահմանների պաշտպանների առողջության վերականգնումն է։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի շահառուները պետք է մշտապես մեր հասարակության ուշադրության կենտրոնում և հոգածության ներքո լինեն։ Նրանց առողջության վերականգնումը, կյանքի որակի բարելավումը մեր կողմից նվազագույնն է, ինչ կարող ենք անել իրենց առողջությունը չխնայած մարդկանց համար», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սա Իդրամի և IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ գործակցություն է: 2021 թվականին «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին» նվիրաբերվել է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամ, որի միջոցով մենք ձեռք ենք բերել բժշկական սարքավորումներ, գործիքներ, ինչպես նաև խնամքի պարագաներ ու դեղորայք, իրականացրել ենք ֆինանսական աջակցության ծրագրեր մեր շահառուների համար: Այս անգամ ևս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասել է Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Հիշեցնենք, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին ավելի մեծ գումար տրամադրվի՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12․500 կետում, 900 առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։ Գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52