Սոցիալական

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 420.00-2.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 79.15+2.58 WTI - 75.67+2.51
COMEX:  GOLD - 2662.40+1.27 SILVER - 31.51+2.61
COMEX:  PLATINUM - 986.80+1.87
LME:  ALUMINIUM - 2541.00-1.17 COPPER - 9675.00-0.69
LME:  NICKEL - 17371.00-2.28 TIN - 32485.00-1.16
LME:  LEAD - 2062.00-1.95 ZINC - 3020.00-2.30
FOREX:  USD/JPY - 148.69-0.38 EUR/GBP - 1.0939-0.04
FOREX:  EUR/USD - 1.0939-0.04 GBP/USD - 1.3053-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42454.12-0.14 NASDAQ - 18282.05-0.05
STOCKS US: S&P 500 - 5780.05-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8237.73-0.07 CAC40 - 7541.59-0.24
STOCKS EUR:  DAX - 19210.90-0.23
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Ամանորյա նախաձեռնություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի և «Զինվորի տան» համատեղ ջանքերով
27/12/2022 13:16
Կիսվել

Ամանորյա նախաձեռնություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի և «Զինվորի տան» համատեղ ջանքերով

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` համագործակցելով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության հետ, ինչի արդյունքում Բանկի գործընկերներն ու հաճախորդները որպես ամանորյա նվեր ստացել են «Գեղեցկություն զինվորներից» նախագիծի շրջանակում վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաներ:

Նախագիծը «Զինվորի տան» առաջին բիզնես նախաձեռնությունն է, որն ամբողջությամբ համադրում և վարում են հենց իրենք՝ վիրավորում ստացած զինծառայողները։ Կոմպոզիցիաները հավաքվում են օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ՝ հատուկ ֆերմաներում բուծված ու Հայաստան ներմուծված բնական թիթեռներով։ Ծրագրի նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց աշխատանքով ապահողելը, կյանքի որակի բարձրացումը և սոցիալական վերաինտեգրումը:

«Բիբլոս Բանկ Արմենիայի այս ամանորյա նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աջակցելու մեր քաջ հայրենակիցներին և նպաստելու համայնքի զարգացմանը, որի հետ աշխատելու և որին սպասարկելու պատիվն ունենք: Բանկի ողջ անձնակազմը երախտագիտության խորը զգացումով է լցված հայրենիքի պաշտպանի նկատմամբ, և մենք խրախուսում ու աջակցում ենք ծրագրերի, որոնք նպաստում են զինվորների սոցիալական վերաինտեգրմանը: Զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաները գործընկերներին ու հաճախորդներին նվիրելով՝ Բանկն իր համեստ ներդրումն ունեցավ ոլորտում արվող ահռելի աշխատանքում»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Զինվորի տունն» առանցքային դեր է խաղում զինծառայողների բարեկեցության ու առողջության բարելավման գործում, իսկ նման նախագծերը նաև զբաղվածության խնդիրը լուծելու նպատակ ունեն:

«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ողջունեց այս արդյունավետ համագործակցությունը` շնորհակալություն հայտնելով Բիբլոս Բանկ Արմենիային՝ վիրավոր զինվորների հետ միասին այս տարի յուրահատուկ նվեր ստեղծելու համար։

««Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ն սոցիալական ձեռնարկության մոդելով նախագիծ է: Կազմակերպությունում ներգրավված են զինհաշմանդամներ, որոնք պատրաստում են կոմպոզիցիաներ բնական թիթեռներով: Բիզնես նախագծի նպատակը մեր շահառուների զբաղվածության խնդրի լուծումն է՝ նրանց աշխատանքով ու կայուն եկամտով ապահովելու միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել կազմակերպությունը՝ ներգրավելով էլ ավելի մեծ թվով տղաների, որոնք կստեղծագործեն արվեստի ամենատարբեր ճյուղերում»,- ասում է «Զինվորի տուն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Նախաձեռնության շրջանակում կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը, (16,000,000 ՀՀ դրամ) ուղղվելու է «Զինվորի տան» շահառուների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական և այլ բարեգործական ծրագրերին։

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրներով: 2018 թվականին հիմնված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում շահառուներին տրամադրվում է անվճար բարձրակարգ վերականգնողական բուժում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Պրոթեզավորման կենտրոնում պրոթեզավորվել են ինչպես 2020 թվականի պատերազմի հետևանքով, այնպես էլ այլ տարիներին հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տղաները: «Զինվորի տունն» օգնում է զինհաշմանդամներին ստանալ կրթություն և աշխատանք՝ կազմակերպելով կրթական մի շարք ծրագրեր՝ Երևանում և մարզերում ապրող զինհաշմանդամների համար։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17