Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
20/12/2011 11:45
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

 «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվ. արվեստի դպրոցում կազմակերպվեցին համերգ ու վերպետության դաս: Դպրոցի սաների համար վարպետության դասն անցկացրեցին Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները:

«Beeline` հանուն պայծառ ապագայի, դա մեր ընկերության սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ռազմավարության կարգախոսն է: Այն հիմնված է երկրի հավասարաչափ զարգացման հայեցակարգի վրա: Այդ իմաստով նախագծերի մեծ մասը, որոնց մենք սատարում ենք, իրականացվում են մարզերում և ուղղված են ամբողջ երկրի երեխաների ուսման համար հավասար պայմանների ստեղծմանը: Հայաստանի մարզերում Ա.Խաչատրյանի անվան եռյակի աշխարհահռչակ երաժիշտների կողմից անցկացվող վարպետության բաց դասերը թույլ կտան երիտասարդ երաժիշտներին պահպանել և բազմապատկել հայկական կատարողական արվեստի ավանդույթները մեկ սերունդ առաջ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշել է. «Այսօրվա վերպետության դասը` «ԱրմենՏել» ընկերության հետ մեր համագործակցության շրջանակում առաջին նախագիծը չէ: Մասնավորապես, Վանաձորում արդեն գործում է թավջութակի դասարան: Երևանում իրականացվել է «Երաժշտական անակնկալների սրահ»  նախագիծը, որի մասնակից աշակերտներին և ուսանողներին ցուցաբերվում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական աջակցություն»:

«ԱրմենՏել» ընկերության և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունն երկարաժամկետ բնույթ է կրում: Նախագծի շրջանակում Հայաստանի մարզերում  անցկացվում են եռյակի համերգներ և վարպետության դասեր, իսկ առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին տրամադրվում է կրթաթոշակ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08