Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
08/05/2012 17:27
Կիսվել

ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով  մրցույթի անցկացման մասին, որը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին: Մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց  հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին:

«Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով  մրցույթն անց է կացվում Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում ( https://www.facebook.com/beeline.am):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ-ի մայիսի 11-ը ուղարկել հեղինակային հարցազրույց ազատագրական պատերազմների վետերանի հետ էլեկտրոնային փոստի հասցեով [email protected]: Մրցույթին ընդունվելիք հարցազրույցները պետք է լինել տեսահոլովակի տեսքով` տեղադրված www.youtube.com կայքում կամ տեքստային, սակայն այս պարագայում անհրաժեշտ է, որպեսզի հարցազրույցի հեղինակը լուսանկարվի վետերանի հետ և տեքստին կից ուղարկի նաև այդ լուսանկարը:

Մրցույթի հաղթող կճանաչվի այն աշխատանքը, որը կհավաքի ամենաշատ Like ընկերության պաշտոնական էջի երկրպագուներից: Մրցույթն ավարտվում է մայիսի 18-ին, իսկ հաղթողը  «ԱրմենՏել» ընկերությունից կստանա որպես մրցանակ պլանշետային համակարգիչ Samsung GT-P6200:

«Այս տոնական օրերին մենք հիշում ենք մեր հայրենակիցների տարած հաղթանակների մասին ոչ միայն Մեծ Հայրենականում, այլ նաև Արցախյան ազատագրական պատերազմում: Այս տարի Հաղթանակի օրը կրկնակի նշանակալից է հայ ժողովրդի համար, քանի որ մենք նշում են Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցը: «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթը հնարավորություն կտա երիտասարդ սերնդին հասարակության ավելի լայն շերտերին ներկայացնել պատմություններ` մեր վետերանների գործած սխրանքների, հաղթանակների, նրանց պարգևերների կամ պարզապես վերջիններիս կյանքից հետաքրքիր դրվագների մասին», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մրցույթի մասնակցության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում. https://www.facebook.com/beeline.am:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92