Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կազմակերպություններ և անհատներ, ովքեր շարունակաբար օգնում են Արցախից բռնի տեղահանվածներին
21/12/2023 19:57
Կիսվել

Կազմակերպություններ և անհատներ, ովքեր շարունակաբար օգնում են Արցախից բռնի տեղահանվածներին

2023 թվականի սեպտեմբերի 20-21-ը Արցախից բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար ջատագով դարձան մի շարք ընկերություններ և անհատներ։

ArmLur.am-ը փորձել է ներկայացնել, թե տեղահանման առաջին օրերից մինչև հիմա որ ընկերությունները և անհատներն են օգնություն տրամադրել արցախցիներին և շարունակում են տրամադրել։

Այսպիսով, առաջին ընկերություններից մեկն, ով օգնության առաջին քայլն արեց, Yandex ընկերությունն էր։ ArmLur.am-ը հենց այդ ժամանակահատվածում կապվել էր ընկերության հայաստանյան գրասենյակի հետ և տեղեկացել, որ Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող էր ստանալ մեկ ուղևորություն Գորիսից և Գորիսի շրջակայքից դեպի Հայաստանի ցանկացած կետ մինչև 99% զեղչով: Ինչպես նաև Yandex Delivery ծառայությունն առաքման արժեքը դարձրել էր 100 դրամ՝ դեպի օգնություն հավաքող ֆոնդերի հասցեներ։

Կազմակերպություններ և անհատներ, ովքեր շարունակաբար օգնում են Արցախից բռնի տեղահանվածներին

Yandex Eats-ը մինչ օրս պարբերաբար հավաքում ու բաժանում է սննդից ու առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած փաթեթներ։ Նոյեմբեր ամսին Yandex Eats-ի աշխատակիցներն Արատաշենում, Բաղրամյանում և Արմավիրի մարզի այլ գյուղերում գտնվող, Արցախից բռնի տեղահանված մոտ 2000 անձանց օգնություն պարունակող փաթեթներ են բաժանել։ Ըստ խմբագրության տվյալների, որոնք այնուհետև հաստատվեցին ընկերության կողմից, այս ծրագրի շրջանակներում Yandex Eats-ը հատկացրել է մոտ 10 մլն դրամ, ինչպես նաև երևանյան գրասենյակի աշխատակիցների կողմից իրականացված անհատական օգնության շնորհիվ հավաքվել է բավականին մեծ գումար և մեծաքանակ իրեր։ Ընկերությունն այժմ էլ շարունակում է իր բարեգործական արշավը, իսկ հաջորդ օգնության ալիքը պլանավորվում է իրականացնել դեկտեմբեր ամսին:

Վերջերս, Tech for Artsakh կոնֆերանսի շրջանակում հայտարարվեց, որ Armenian Code Academy (ACA)-ն, որը դեռևս հոկտեմբերի սկզբին, կարևորելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությունը, տրամադրել էր 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները, դրանով իսկ կոչ անելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին միանալու շարժմանը և համալրել կրթաթոշակային ֆոնդը։

Կազմակերպություններ և անհատներ, ովքեր շարունակաբար օգնում են Արցախից բռնի տեղահանվածներին

Նախաձեռնությանը միացած շուրջ 10 ընկերություններից մեկն էր նաև Յանդեքսը, որի կողմից ծրագրի համար կհատկացվի 1 միլիոն ռուսական ռուբլի՝ գրեթե 4,5 մլն դրամ Արցախի ուսանողների կրթաթոշակների համար, ովքեր կցանկանան սովորել IT ոլորտում՝ մասնագիտություններ ձեռք բերելու համար, իրենց հաշվարկով այս գումարը կբավականացնի մոտ 20 ուսանողի ուսման համար։ Կրթության կենտրոնը սկզբնական փուլում 150 և ավելի հայտ է ստացել Արցախի մեր հայրենակիցների կողմից, իսկ հիմա դիմորդների թիվը արդեն կրկնապատկվել է։ Ծրագրին միացան նաև PMI R&D գիտահետազոտական կենտրոնը, Easypay ընկերությունը, Krisp ընկերությունը, Lsaran Foundation-ը և այլոք:

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը ևս աջակցում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին՝ տրամադրելով անվճար  հոգեբանական աջակցություն։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, ովքեր ապաստանել էին Հայաստանի տարբեր քաղաքներում, ջանասիրաբար և մեծ եռանդով օգնության էր հասնում նաև դերասան Անաիս Սարդարյանը։

Կազմակերպություններ և անհատներ, ովքեր շարունակաբար օգնում են Արցախից բռնի տեղահանվածներին

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ամանորին Անաիսը միջոցառում է անցկացնում զոհված զինվորների երեխաների համար։ Ընդհանուր առմամբ Անաիս Սարդարյանը և իր կամավորական թիմը օգնել է 70 հազար մարդու։

Ամերիաբանկը իրավիճակային բարդ փուլում արցախցիների կողքին կանգնելու համար նախաձեռնեց «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը։ Ուսումնական 1,5 ամսյա ծրագիրը հաջողելուց հետո նրանց հնարավորություն կտրվի միանալ Ամերիաբանկի աշխատանքային թիմին։

Հավելենք նաև, որ Իդրամն ու IDBank-ը նոյեմբեր ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված բոլոր վճարումներից կուտակված գումարը կփոխանցի տեղահանված արցախցիների համար Սյունիքում ջերմոցների կառուցմանը։ Երկու բանկերը ընկերությունները միասին նախաձեռնել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը, որը մեկնարկել է դեռ 2020 թվականի հունիսի 8-ին։ «Մի դրամի ուժը» IDBank-ի և Իդրամի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն է, որի շրջանակում երկու ընկերությունները տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց իրենց հաշվին 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը, որի հիմնական ուղղություններն են կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը։

ArmLur.am-ը շարունակում է հետևել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություններ տրամադրող ընկերություններին և անհատներին՝ զուգահեռ օգնելով արցախցի մեր հայրեկանիցներին։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90