Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
3,665,972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին
05/02/2024 12:01
Կիսվել

3,665,972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին

IDBank-ը և Իդրամը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Կուտակված «մի դրամները»՝ 3 665 972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։

«Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլև անմիջապես շահառուներին․ «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50.000-ական դրամի չափով idplus նվեր քարտեր, որոնցով նրանք կկարողանան գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն, այսինքն՝ շուրջ 20․000 կետերում։

Իդրամի և IDBank-ի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար ամսվա «մի դրամներն» ուղղվելու են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու նպատակով։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցությունը ընկերությունների մշտական ուշադրության կենտրոնում է․ «Քանի որ փետրվարը քաղցկեղի դեմ պայքարի ամիս է համարվում, որոշեցինք հենց հիմա ևս մեկ անգամ լինել նրանց կողքին ու ևս մեկ անգամ հիշեցնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Կարևոր է յուրաքանչյուրիս վստահությունն ու լավատեսությունը, և, իհարկե, գիտակցումը, որ անգամ փոքր ներդրումով կարելի է մեծ խնդիրներ լուծել։ Վճարելով Idram&IDBank հավելվածով՝ մեր օգտատերերը ևս անուղղակիորեն մասնակցում են բարի գործին և նպաստում, որ ամսվա վերջում ավելի մեծ գումար փոխանցվի մեր շահառուներին», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ նրանք չափազանց բարձր են գնահատում արդեն ավանդույթ դարձած համագործակցությունը IDBank-ի և Idram-ի հետ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում։ «Հազարավոր մարդկանց մասնակցությունը այս նախաձեռնությամբ վերածվում է մեծ նվիրատվության՝ աջակցելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և երիտասարդներին։ Հենց բազմաթիվ մարդկանց մասնակցության, IDBank-ի և Idram-ի նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի հարյուրավոր շահառուները ստանում են Հայաստանում հասանելի լավագույն բուժումը՝ առանց «մի դրամ» ծախսելու։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն անչափ շնորհակալ է IDBank-ին և Idram-ին՝ շարունակաբար քաղցկեղի դեմ պայքարող երեխաների և երիտասարդների կողքին լինելու համար», – ասել է Էսթեր Դեմիրճյանը։

Բարի կամքի դեսպան դառնալը հեշտ է և ոչ մի ավել դրամ չի պահանջում։ Պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25