Սոցիալական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը
12/06/2024 14:27
Կիսվել

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը

2024թհունիսի 12-ին տեղի ունեցավ ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մամլո ասուլիսը, որի ընթացքում ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2023թ․ տարեկան և 2024թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԻՆԱՊԱՀԻ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը ներկայացրեց նոր ծրագրերը՝ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և «Թիկունքն այստեղ է․․․» նախագիծը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն անդրադարձավ օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ հնարավորություն ստացավ ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։ «Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի  հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Իրինան իր խոսքում։

Անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի  ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող զինծայողներին, կտրվի ամսական 50,000-ական դրամ։

Մամուլի ասուլիսը շարունակեց Կարինե Սարգսյանը, որը ներկայացրեց 2023-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտին կատարված աշխատանքը մի քանի առանցքային թվերով։

2017-2024թթ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,345 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի (նախկինում՝ 1-ին և 2-րդ խմբի) զինհաշմանդամություն ունեցող զինծառայողների։ Միայն 2023թ․ շահառու է դարձել 108 զինծառայող, իսկ 2024թ․ 1-ին եռամսյակում՝ 147 զինծառայող։

2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9․4 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 91․5 մլրդ ՀՀ դրամի չափով։

Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց զոհված զինծառայողերի ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր՝ Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր զինծառայողներին։

«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ մասին»,- նշեց Նարինե Գալստյանը։

Նախագծի մեկնարկն արդեն տրված է։ Ըստ ժամանակացույցի՝ 2025թ տարեսկզբին ԶԻՆԱՊԱՀԻ կայքում հրապարակված կլինի ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառակողների լուսանկարները և հակիրճ ինքնակենսագրականները։

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի ճանաչել և մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, որն էլ ձևավորում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը պարգևատրվեց մեդալներով

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին ԶԻՆԱՊԱՀԻ Հատուցումների գծով տնօրեն Սմբատ Երվանդի Սաիյանը, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, գործառնությունների գծով տնօրեն Տաթևիկ Հակոբի Յաղջյանը, Ֆինանսական տնօրեն Լուսինե Սերժիկի Զուրաբյանը, հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Նարինե Ալբերտի Գալստյանը:

Միասին՝ զինվորիս կողքին․․․

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57